Նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը հանդիպել է իսպանական գործարար պատվիրակության հետ

18 Ապրիլի, 2026

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Իսպանիա տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ առևտրի, ներդրումների, արդյունաբերության, ծառայությունների, զբոսաշրջության, հաղորդակցության և փոքր ու միջին ձեռնարկությունների միջև կապերի զարգացման ուղղություններով։

 Պատվիրակության անդամները ներկայացնում էին տարբեր ոլորտներ՝ ներառյալ ՓՄՁ-ների ներկայացուցչությունը, արդյունաբերական արտադրությունը, մետաղների և արդյունաբերական նյութերի ոլորտը, իրավաբանական և բիզնես խորհրդատվությունը, մեդիան, նորաձևությունն ու մանրածախ առևտուրը։ Նշվել է, որ նման բազմոլորտ կազմը լավ հիմք է երկու երկրների միջև գործնական և առարկայական համագործակցության խորացման համար։

 Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ Հայաստանը կարևորում է Իսպանիայի Թագավորության հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը և պատրաստ է նպաստել նոր գործընկերությունների ձևավորմանը։ Այս համատեքստում առանձնակի ուշադրություն է դարձվել այն ոլորտներին, որտեղ Հայաստանը և Իսպանիան կարող են համատեղել իրենց մրցակցային առավելությունները՝ մասնավորապես արդյունաբերության, ինժեներական լուծումների, մասնագիտական ծառայությունների, հաղորդակցության և գործարար կապերի ամրապնդման ուղղություններով։

 Անդրադարձ է կատարվել նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հնարավորություններին՝ հաշվի առնելով երկու երկրների միջև առկա փոխգործակցության հիմքերն ու ուղիղ ավիաչվերթների գործարկման հեռանկարները, որոնք կարող են լրացուցիչ խթանել ինչպես զբոսաշրջային հոսքերը, այնպես էլ գործարար կապերը։

 Հանդիպման ընթացքում նաև ընդգծվել է փոքր և միջին ձեռնարկությունների կարևոր դերը՝ որպես տնտեսական ճկունության, նորարարության և զբաղվածության խթանման հիմնական գործոններից մեկը։ Նշվել է, որ Հայաստան–Իսպանիա համագործակցությունը կարող է զարգանալ ոչ միայն խոշոր նախագծերի, այլև ընկերությունների, բիզնես միավորումների, պալատների և ծառայություններ մատուցող կառույցների միջև ուղիղ համագործակցության միջոցով։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը վերահաստատել է պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի և Իսպանիայի գործարար համայնքների միջև նոր կապերի հաստատմանը և փոխշահավետ համագործակցության զարգացմանը։ 

Խոշոր ներդրումային ծրագրերի ուղեցույց

Կորպորատիվ կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00