Հարցազրույց․Անցումային արդարադատությունը չի կարող կապ ունենալ սեփականության վերաբաշխման հետ. Տիգրան Խաչատրյան.

Անցումային արդարադատությունը չի կարող կապ ունենալ սեփականության վերաբաշխման հետ. Տիգրան Խաչատրյան

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի հետ

– Պարո՛ն Խաչատրյան, ռուս-վրացական լարված հարաբերությունները կարո՞ղ են տնտեսական, ճանապարհատրանսպորտային խնդիրներ առաջացնել Հայաստանի համար, ինչպես եղավ 2008թ. ռուս-վրացական պատերազմի ժամանակ, երբ մեր երկրում վառելիքի ու հացահատիկի խնդիր էր առաջացել։

– Մենք հուսով ենք, որ դրան չի հասնի, և մեր հարևան բարեկամները կկարողանան գտնել լուծումներ, որ սահմանները չփակվեն: Մենք մեծ ծավալներով կապված ենք ԵՏՄ շուկաների հետ՝ մեր արտահանման 1/3-ն արժեքային արտահայտությամբ գնում են այդ շուկաներ։

– Հիմնականում՝ Ռուսաստան…

– Դա պետք է հարաբերական ընկալել երկու պատճառով: Նախ՝ բնակչության թվաքանակով ՌԴ-ն, ԵՏՄ մյուս երկրների համեմատ, ունի գերակշիռ բնակչություն։ Կա նաև կարծիք, որ որպես առաջնային արտահանման երկիր՝ դա ՌԴ-ն է, հետո որոշակի խմբաքանակներ գնում են այնտեղից, բայց դա մեր վիճակագրության մեջ արտացոլված չէ:

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տնտեսական հեղափոխության մեկնարկն ազդարարեց նոր Կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ՝ փետրվարին։ Մինչև հիմա հեղափոխական ի՞նչ ծրագիր, ի՞նչ բարեփոխում է իրականացվել։

– Կարևոր է սահմանել վարչապետի կողմից հաղթահարված տնտեսական հեղափոխության բանաձևը՝ դա անհատի վերափոխումն է, դա այն է, որ յուրաքանչյուր քաղաքացի, ձեռնարկատեր, ով ցանկանում է իր գաղափարներն իրականություն դարձնել, հավատա, որ կարող է դա անել, կարողանա ձևակերպել այն խնդիրները, որ նկատում է, այդ հարցերն ուղղել Կառավարությանը, պահանջել լուծումներ։ Մենք բոլոր նման դեպքերում խնդիրները դասակարգում ենք, և մեր բարեփոխումների ընթացքն այնպիսին է, որ նկատված խնդիրները լուծում ստանան հենց համակարգային հարթության մեջ։

– Նոր իշխանությունները նույնպես, նախկինների նման, երբեմն հայտարարում են, թե Հայաստանը կարող է ընդօրինակել Սինգապուրի զարգացման մոդելը։ Սինգապուրի հեղափոխական վարչապետ Լի Կուան Յուն բավականին կոշտ և արմատական մեթոդներ կիրառեց, որը երբեմն հակասում էր ժողովրդավարությանը և հասավ լավ արդյունքի։ «Զարգացող երկրում պետք է զոհաբերվեն մի շարք ազատություններ»,- ասել էր նա։ Հեղափոխական ի՞նչ մեթոդներ եք մտադիր կիրառել, որ Հայաստանի տնտեսությունը զարգանա։

– Կարծում եմ՝ նման մեթոդներ օգտագործելու ճիշտ ճանապարհն այն է, որն իրականացվում է ՀՀ վարչապետի կողմից՝ դա շատ բարձր պահանջ ներկայացնելն է Կառավարության բոլոր անդամներին իրենց պարտականությունները կատարելու առնչությամբ։ Կարծում եմ, որ եթե կան արտառոց մեթոդներ գործող Կառավարության ու վարչապետի օրակարգում, ապա դրանք բարձր պահանջներն են յուրաքանչյուրի անելիքների նկատմամբ։

– Կարծիք կա, թե անցումային արդարադատությունը նաև սեփականության վերաբաշխման համար է ներդրվում։ Հնարավո՞ր է այդ ինստիտուտի ներդրման արդյունքում նման երևույթներ լինեն։ – Կարծում եմ՝ այդպիսի պահանջը կամ մոտեցումը համակարգի նկատմամբ վստահության բարձրացումն է։ Եթե հասարակությունն արդարության ու արդարադատության նկատմամբ չունենա բարձր վստահություն, չի կարող երկարաժամկետ պլաններ կազմել և դրանց իրականացման ուղղությամբ ներդրումներ կատարել։ Նման կարծիքներն իրականության հետ որևէ առնչություն չունեն։ – Մտահոգություններ կան, թե ներդրումների վիճակը վատ է, իշխանությունները հակառակ տեսակետն են հայտնում։ Այնուամենայնիվ, Հայաստանում ներդրումները նվազո՞ւմ են, և ինչո՞ւ են նվազում։

– Չեն նվազում։ Ներդրումները ցածր են, բարձր չեն այնպես, ինչպես մենք ցանկանում ենք։ Եվ մենք կարծում ենք, որ առաջիկա 5 տարիներին դրանք պետք է ավելանան ու ավելանան։ Ներդրումները ՀՆԱ-ի նկատմամբ կազմում են շուրջ 17 տոկոս, Կառավարությունն ասել է, որ պետք է լինեն առնվազն 23 տոկոս: Օտարերկրյա ներդրումներն են ցածր՝ ՀՆԱ-ի 2.5 տոկոս, անելու ենք ամեն ինչ, որ քառապատկվի: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: Արմինե Ավետյան   

FAKTOR.am 

 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00