Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության գյուղատնտեսության ծրագրավորման և կոոպերացիայի զարգացման բաժնի մասնագետ (ծածկագիրը` 23-32.4-Մ6-1)
Մասնակցում է գյուղատնտեսության ոլորտի ռազմավարական ծրագրերի, ծրագրային միջոցառումների, հայեցակարգերի, պետական աջակցության ծրագրերի, իրավական ակտերի, ոլորտի գործունեության բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկությունների և միջոցառումների մշակման աշխատանքներին,
Մասնակցում է ագրարային ոլորտում տնտեսավարման ձևերի, մասնավորապես գյուղատնտեսական կոոպերացիայի խթանման քաղաքականության մշակման,
ինչպես նաև գյուղատնտեսությունում տնտեսավարման ձևերի զարգացման, մասնավորապես գյուղատնտեսական կոոպերացիային աջակցության պետական ծրագրերի մշակման աշխատանքներին,
Մասնակցում է գենդերային և այլ ծրագրային փաստաթղթերի վերաբերյալ գյուղատնտեսության ոլորտին առնչվող առաջարկությունների և հաշվետվությունների նախապատրաստման աշխատանքներին:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
- բարձրագույն կրթություն,
- գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
- պաշտոնի անձնագրով սահմանված ընդհանրական և ընտրանքային կոմպետենցիաների տիրապետում:
Աշխատավարձի չափը՝ 111115 (հարյուր տասնմեկ հազար հարյուր տասնհինգ) դրամ:
Նշված պաշտոը զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի տվյալ պաշտոնում նշանակումը։
Ընտրությունն կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով, անհրաժեշտության դեպքում կարող է անցկացվել հարցազրույց:
Դիմող քաղաքացիները ՀՀ էկոնոմիկայի նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
• գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
• կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենները,
• արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,
• անձնագրի պատճենը:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 09:00-ից մինչև 12:30-ը։ Նշված ժամկետում պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը չներկայացնելու դեպքում տվյալ թեկնածությունը նշված պաշտոնի համար չի քննարկվելու:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2019 թվականի օգոստոսի 29-ը:
ՀՀ քաղաքացիները էկոնոմիկայի նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մ.Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-95, 011-59-71-98, էլ- փոստ akharatyan@mineconomy.am/):