ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար հայտարարություն

Զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության  գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 37/1-2.3-3)

Իրականացնում է զբոսաշրջության ոլորտի քաղաքականության մշակման համար անհրաժեշտ հետազոտություններ և վերլուծություններ:

Մշակում և իրականացնում է ներքին շուկայում ոլորտի կազմակերպությունների ու դրանց միությունների հետ համատեղ ծրագրեր.

Իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի և տարածքային մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների հետ` օրենքով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված լիազորությունների իրականացման շրջանակներում համագործակցությունը.

Իրականացնում է Համաշխարհային շուկայում Հայաստանի` որպես բարենպաստ և գրավիչ զբոսաշրջային երկրի նկարագրի ձևավորումն ու ամրապնդումը, Հայաստանի ու հայկական զբոսաշրջային արդյունքի (այդ թվում` նաև գովազդատեղեկատվական նյութերի) պատշաճ ներկայացումն ու այն` միջազգային միջոցառումներին (այդ թվում` մասնագիտացված ցուցահանդեսներին) մասնակցության, մամուլի, սոցիալական ցանցերի,  Էլեկտրոնային մարքեթինգի և այլ հասարակության հետ կապերի միջոցով խթանումը.

Իրականացնում է մարքեթինգային (այդ թվում` արտաքին շուկաների) ուսումնասիրություններ ու վերլուծություններ և շահագրգիռ կողմերին ապահովում անհրաժեշտ տեղեկատվությամբ.

Իրականացնում է զբոսաշրջության ոլորտի զարգացման աշխատանքները, մշակում և իրականացնում է Համշխարհային շուկայում Հայաստանի` որպես զբոսաշրջային երկրի, և հայկական զբոսաշրջային արդյունքի ներկայացման և խթանման ծրագրեր, զբոսաշրջային տեղեկատվական բազայի ձևավորման ու վարման աշխատանքները.

Իրականացնում է պետական աջակցությամբ գործող զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների և դրանց գործունեության համակարգումը, շահառուներին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը

Իրականացնում է զբոսաշրջային արտաքին շուկաների մասին տեղեկատվության ուսումնասիրությունն ու վերլուծությունը, այն շահառուներին տրամադրումը, ինչպես նաև դրանց իրականացումը, համակարգումն ու մշտադիտարկումը.:

  Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

-  բարձրագույն կրթու­թյուն,

- քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա  ստաժ կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ,

-  «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին», «Լիցենզավորման մասին», Հայաստանի Հանրապետության օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի իմացություն,

- պաշտոնի անձնագրով սահմանված անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունա­­­կու­թյունների,  ինչ­պես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գոր­ծա­ռույթ­նե­րից բխող կա­ռավար­չա­կան հմտու­թյուն­ների և ունակությունների տիրապետում:

- ռուսերենին (ազատ) և անգլերենին (կարդում և կարող Է բացատրվել) տիրապետում։

 Աշխատավարձի չափը՝  212309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) դրամ:

Նշված պաշտոնն զբաղեցվում են որոշակի ժամկետով՝ մինչև հիմնական աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդից վերադառնալը` 2019 թվականի դեկտեմբերի 24-ը։

Ընտրությունն կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով, անհրաժեշտության դեպքում կարող է անցկացվել հարցազրույց:

Դիմող  քաղաքացիները ՀՀ էկոնոմիկայի նախարարություն  պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

•        գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

•        կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենները,

•        աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում),

•        արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,

•        մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,

•        անձնագրի պատճենը:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 9.00-ից մինչև 12.30-ը։ Նշված ժամկետում պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը չներկայացնելու դեպքում տվյալ թեկնածությունը նշված պաշտոնի համար չի քննարկվելու:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2019 թվականի սեպտեմբերի 4-ը:

ՀՀ քաղաքացիները էկոնոմիկայի նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանա­կա­վոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան,  Մ.Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-95, 011-59-71-96, էլ- փոստ akharatyan@mineconomy.am/):

Տեղեկատվություն թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար դիմած քաղաքացիների մասին

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00