ՀՀ Էկոնոմիկայի Նախարարության գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչության (ԳԾԻՎ) կողմից իրականացվում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» Երկրորդ Ծրագիրը, որի բաղադրիչներից է «Արժեշղթաների զարգացում»-ը (ԱՇԶ): Արժեշղթաների զարգացմանն ուղղված ենթածրագրերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Ենթածրագրերի ընտրությունը կատարվում է մրցույթային կարգով՝ համաձայն գործող ընթացակարգի:
ԱՇԶ բաղադրիչի հիմնական նպատակն է` աջակցություն ցուցաբերել կաթի, մսի (ձուկ, թռչուն), մրգի, բանջարեղենի, մեղրի, բարձրարժեք հատապտղի, ինչպես նաև կերարտադրության ոլորտների արտադրողներին, վերամշակողներին և արժեշղթայի այլ մասնակիցներին արտադրանքի որակական ցուցանիշների, ներքին շուկայի պահանջարկի, սննդամթերքի անվտանգության պահանջների բարելավման, ինչպես նաև գյուղատնտեսական մթերքի արտադրության և արտահանման ծավալների ավելացման հարցերում:
Բաղադրիչի շրջանակներում նախատեսվում է նպատակային ֆինանսական օժանդակություն տրամադրել ՀՀ օրենսդրությանը համապատասխան և պատշաճ ձևով գրանցված գյուղատնտեսության և սննդի վերամշակման ոլորտների տնտեսվարող սուբյեկտներին, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերին, արտադրական, սպառողական և գյուղատնտեսական կոոպերատիվներին, գյուղատնտեսական մթերքի վերամշակման ձեռնարկություններին (բացառությամբ հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների), որոնք ներգրավված են ընտրված արժեշղթաներում և բավարարում են ծրագրի համապատասխանության և ընտրության չափանիշներին:
Շահագրգիռ հավակնորդներն (դիմորդները) իրենց կողմից պատրաստված Հայտ-Դիմումները և պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնեն ՀՀ Էկոնոմիկայի Նախարարության գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչության ՀԳՌԿՄ II Ծրագրի ԱՇԶ քարտուղարություն (0051, ՀՀ ք.Երևան Մամիկոնյանց փող, 39ա) մինչև 29.10.2019թ. ժամը 18:00:
ԱՇԶ Բաղադրիչի գործունեության և հայտերի պատրաստման կանոնակարգերին մանրամասն ծանոթացնելու նպատակով ՀՀ Էկոնոմիկայի Նախարարության գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչության ՀԳՌԿՄ II Ծրագրի ԱՇԶ քարտուղարության աշխատակազմը պոտենցիալ հավակնորդների (իրավասու հայտատուների) համար կկազմակերպի աշխատաժողով՝ կաթի, մսի (ձուկ, թռչուն), մրգի, բանջարեղենի, մեղրի, բարձրարժեք հատապտղի, ինչպես նաև կերարտադրության ոլորտների արտադրողների, վերամշակողների և արժեշղթաների այլ մասնակիցների համար
25.10.2019թ ժամը 13:00
Հասցե՝ ՀՀ ք. Երևան, 0037, Ազատության պող. 2/2 «ՌԵԴԻՍՈՆ ԲԼՈՒ ՀՈԹԵԼ, ԵՐԵՎԱՆ»:
Փաստաղթղերի ներկայացման վերաբերյալ տեղեկություններ.
Հայտ-Դիմումների պաշտոնական ձևանմուշների լրացման հետ կապված այլ անհրաժեշտ տեղեկություններ կարող եք անվճար ստանալ ՀՀ Էկոնոմիկայի Նախարարության գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչության ՀԳՌԿՄ II Ծրագրի ԱՇԶ քարտուղարությունից:
Հասցե` 0051, ՀՀ ք.Երևան Մամիկոնյանց փող, 39ա
Էլեկտրոնային փոստ` vghukasyan@agridf.am; dbaziyan@agridf.am
Հեռախոս` 011-29-73-39
Հեռախոս (բջջ)` 091-01-35-15; 093-43-34-04