Երկիր՝ Հայաստանի Հանրապետություն
Ծրագիր՝ Գյուղատնտեսության ոլորտում քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների զարգացման ծրագիր
Ծրագրի համարը՝ P158359
Վարկի/Փոխառության/
Դրամաշնորհի համարը՝ Դրամաշնորհ No. TF0A4449
Նշանակման անվանումը՝ Ծրագրի Իրավական հարցերով ազգային խորհրդատու
Հղման համարը՝ PHRD-C-1-15/3 /ըստ Գնումների պլանի/
Հայաստանի Հանրապետության կառավարությունը Համաշխարհային բանկի կողմից ստացել է դրամաշնորհ «Գյուղատնտեսության ոլորտում քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների զարգացման» ծրագրի (PHRD) իրացման նպատակով և նախատեսվում է այդ գումարների մի մասով վճարել Ծրագրի Իրավական հարցերով ազգային խորհրդատուի՝ տեղական փորձագետի ծառայությունները:
Խորհրդատվական ծառայությունների նպատակն է` գործող կամ առաջարկվող իրավական ակտերի վերանայում իրականացնելն է` նախարարությանը ծրագրի համաձայնեցված արդյունքների վերաբերյա տեսակետներ հայտնելով:
Խորհրդատուի ծառայությունները (այսուհետ՝ Ծառայություններ) ներառում են՝
ա) Վերանայել և առաջարկություններ կատարել ՝ հզորացնելու.
(1) Նախարարության քաղաքականության համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ բազան և ապացույցների վրա հիմնված քաղաքականությունը՝ ներառյալ այլ նախարարությունների և պետական գերատեսչությունների հետ կապերը;
(2) Մոնիթորինգի և գնահատման քաղաքականության ոլորտում մարդկային ռեսուրսների բազան և համապատասխան հմտությունների ձևավորման/ զարգացման դասընթացների ծրագիրը;
(3) Քաղաքականության գնահատման հարցերով զբաղվող մոնիթորինգի և գնահատման համակարգը և դրա հետ կապված այլ համակարգերը՝ գյուղատնտեսության ոլորտի ռազմավարության իրականացում, գյուղատնտեսական ոլորտի բյուջեի նախագծում և ապացույցների վրա հիմնված քաղաքականության մշակման սկզբունքների և մեթոդների սահմանում՝ ներառյալ վիճակագրական վերլուծությունը, հետազոտությունները, շահառուների ներգրավվածությունը և վարչական տեղեկատվության օգտագործումը;
(4) Գյուղատնտեսական քաղաքականության մոնիթորինգի ապացույցների բազան և դրա ներդրումը գյուղատնտեսության համար ապացույցների վրա հիմնված քաղաքականության մշակման գործում;
(5) Էկոնոմիկայի նախարարությունից դուրս (Ա) այլ համապատասխան գերատեսչությունների և շահագրգիռ կողմերի անկախ քաղաքականության մոնիթորինգի կարողությունը և (Բ) վերապատրաստման ու աջակցության ծրագրերի նախագծումը և իրականացումը;
(բ) Անցկացնել ֆորումներ ապացույցների վրա հիմնված քաղաքականության մշակման համար այլ նախարարությունների, հաստատությունների և պետական մարմինների հետ:
Աշխատանքները նախատեսվում է իրականացնել Ծրագրի իրականացման ողջ ընթացքում՝ 2020թ.-ի մարտից մինչև 2020թ.-ի մայիսը, ծրագրի հնարավոր երկարացումով:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչությունը (ԳԾԻՎ) այժմ հրավիրում է իրավասու խորհրդատուներին ներկայացնելու իրենց հետաքրքրվածության հայտերը ծառայության մատուցման համար: Հետաքրքրված խորհրդատուները պետք է ներկայացնեն ինքնակենսագրական սեղմագրեր (CVs), որոնք ներառում են տեղեկատվություն Ծառայությունների իրականացման համար պահանջվող որակավորման և համապատասխան փորձի վերաբերյալ:
Հետաքրքրված խորհրդատուները պետք է ունենան հետևյալ որակավորումները. Հիմնական որակավորումները՝
Հետաքրքրված խորհրդատուների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային Բանկի ուղեցույցների 1.9 կետին. ՎԶՄԲ վարկի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում խորհրդատուների ընտրություն և վարձում Համաշխարհային Բանկի Վարկառուների կողմից/հունվար 2011թ./վերանայված հուլիս 2014թ. («Խորհրդատուների ընտրության ուղեցույց»), որտեղ մասնավորապես նշվում է Համաշխարհային Բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ (www.worldbank.org/procure):
Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի «Խորհրդատուների ընտրության ուղեցույցի» Բաժին V-ում սահմանված Անհատ խորհրդատուների ընտրության մեթոդի ընթացակարգի համաձայն: Անհատ խորհրդատուի գնահատման չափանիշներն են.
ա/ Խորհրդատուի որակավորումը – 40 միավոր,
բ/ Ընդհանուր աշխատանքային փորձը - 60 միավոր:
Լրացուցիչ տեղեկություններ կարող են ձեռք բերվել ստորև նշված հասցեում, աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից մինչև 17:00:
Հետաքրքրվածության հայտերը պետք ներկայացվեն ծրագրի գնումների բաժին մինչև 2020թ. մարտի 16-ը ժամը 17:00-ը ստորև նշված հասցեով:
Երևան, Մհեր Մկրտչյան փող. 5, 8-րդ հարկ, 832 սենյակ;
Էլ-փոստ. atovmasyan@agridf.am