Հանրային ներդրումների քաղաքականության վարչության ավագ մասնագետի մրցույթ

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը  հայտարարում է արտաքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հանրային ներդրումների քաղաքականության վարչության ավագ մասնագետի (ծածկագիր՝ 23-32.13-Մ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հանրային ներդրումների քաղաքականության վարչության ավագ մասնագետի (ծածկագիր՝ 23-32.13-Մ4-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև պաշտոնի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ կից։

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հանրային ներդրումների քաղաքականության վարչության ավագ մասնագետի (ծածկագիր՝ 23-32.13-Մ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն (ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
  2. անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշի կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի պատճենները),
  3. դիպլոմ(ներ)ի պատճեն(ներ)ը,
  4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ(եր)ի պատճեն(ներ)ը,
  5. զինվորական գրքույկի պատճենը (նշված փաստաթուղթը ներկայացնում են արական սեռի անձինք),
  6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի։

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի հուլիսի 6-ից մինչև 2020 թվականի հուլիսի 15-ը ներառյալ: Դիմումներն ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-ից մինչև 15:00-ը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, հարկ 9-րդ, Մեծ դահլիճ):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 10-ին՝ ժամը 10:00-ին, Էկոնոմիկայի նախարարությունում (հասցե՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, հարկ 9-րդ, Մեծ դահլիճ):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Աշխատանքային իրավիճակներ» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 150799 (հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը) դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և  պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

  • Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն. հոդվածներ՝ 3, 6, 8, 1, 37, 86, 109, 116, 125, 131, 132, 141, 151, 152, 154, 155, 157, 159, 163, 164, 168, 169, 175, 207,   հղումը
  • Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրք․ հոդված՝ 4, հղումը
  • «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 4, 9, 11, 19, 21,  հղումը
  • «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 3, 4, 5, 13, 18 25 44, հղումը
  • «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 65, 89, 5, հղումը
  • «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 21, 8, հղումը
  • «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենք, հոդված՝ 2, հղումը
  • «Ներքին շուկայի պաշտպանության մասին» ՀՀ օրենք, հոդված՝ 3, հղումը
  • «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 4, 5, 6,  հղումը
  • «Հակագնագցման /հակադեմփինգային/ և փոխհատուցման միջոցների մասին» ՀՀ օրենք, հոդված՝ 3  հղումը
  • «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 43, 59․1, հղումը
  • «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 8, 36, հղումը
  • «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք, հոդված՝ 12, հղումը
  • «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված՝ 8, հղումը
  • «Սնանկության մասին» ՀՀ օրենք, հոդված՝ 3, հղումը
  • «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենք, հոդված՝ 3, հղումը
  • «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 3, 13, հղումը
  • «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 1, 2, 3, 4, 6, 7, 10, 12, 15, 17, 21, 22, 23, 24, 25, 26, հղումը
  • «Պաշտոնական ոճ», Յուրի Ավետիսյան, Զանգակ-97, 2011թ․, էջեր՝ 15, 31, 37, 38, 60, հղումը
  • Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012թ․, էջեր՝ 10, 12, 18, 19, 30, 31, 54, 81, հղումը
  • Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013թ., էջեր՝ 5, 46, 117, հղումը
  • Անգլերենի  2016 թվականի պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարան/ Եր.: ՐԱԲՈՒՆԻ, 2015թ. Մաս 1, էջեր՝ 145, 146, 151, 152, հղումը
  • Անգլերենի  2016 թվականի պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարան/ Եր.: ՐԱԲՈՒՆԻ, 2015թ. Մաս 2, էջ՝ 172, հղումը
  • Անգլերենի  2016 թվականի պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարան/ Եր.: ՐԱԲՈՒՆԻ, 2015թ. Մաս 3, էջեր՝ 256, 259, 260, հղումը
  • Ռուսաց լեզվի թեստային առաջադրանքների շտեմարան/ Եր.: ՖԻԼԻՆ, 2014. Մաս 3; էջեր՝ 38, 39, 164, 165, 185, հղումը
  • Ռուսաց լեզվի թեստային առաջադրանքների շտեմարան/ Եր.: ՖԻԼԻՆ, 2016թ. Մաս 2; էջեր՝ 16, 17, 19, 24, հղումը

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում  հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես`

  • «Խնդրի լուծում» կոմպետենցիա, հղումը
  • «Հաշվետվությունների մշակում» կոմպետենցիա, հղումը

Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Էկոնոմիկայի նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, հեռախոսահամար՝ 011-59-71-98, էլեկտրոնային փոստի հասցե՝ lbaghdasaryan@mineconomy.am):

 

 

 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00