Կառավարության աջակցության 25-րդ ծրագիրն ընդլայնում է շահառուների ցանկը

Համավարակ, սահմանփակումներ, որպես հետևանք՝ զբոսաշրջային ոլորտի ճգնաժամ ամբողջ աշխարհում: Տրանսպորտային ընկերության ներկայացուցիչն ընդգծում է՝ ներգնա տուրիզմի կանգը կազմակերպություններին խնդիրների առաջ կանգնեցրեց՝ հատկապես վարկեր ունեցողներին:

Արսեն Սուքիասյան, Տրանսպորտային ընկերության ներկայացուցիչ - Ունենք բազմաթիվ տրանսպորտային միջոցներ ու նաև վարկեր, որին սպասարկելու խնդիր ունենք: Իհարկե, փորձում էինք բանկերի հետ առանձին, ամեն կազմակերպություն իր միջոցներով հարցին լուծում տալ, բայց դա գլոբալ խնդիր էր:

Հենց այս խնդրիների մեղմացման համար պետությունն աջակցեց զբոսաշրջության ոլորտն սպասարկող տրանսպորտային ընկերություններին՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառմամբ: Շահառուներին տրամադրվում է 2020 թվականի ապրիլի 1-ից սկսած վարկի չվճարված տոկոսագումարների 75 տոկոս փոխհատուցում: Արսեն Սուքիասյանը նշում է՝ իրենք ևս դիմել էին ծրագրին, բայց չէին կարողացել ընդգրկվել:

Արսեն Սուքիասյան - Մեր կազմակերպության և նմանատիպ այլ կազմակերպությունների դասակարգիչը չէր համապատասխանում օրենքի պայմաններին և այդ պատճառով մերժվել ենք:

25-րդ միջոցառման պայմաններում, սակայն, փոփոխություն է եղել: Այսուհետև ծրագրին կարող են դիմել նաև մարդատար ավտոմոբիլների և թեթևաքաշ փոխադրամիջոցների վարձույթով և լիզինգով զբաղվող ընկերությունները: Սուքիասյանի ներկայացրած ընկերությունը նոր դիմում է ուղարկել, սպասում է պատասխանի:

Անի Հունանյան, ՀՀ էկոնոմիկայի նախարարության խորհրդական - Նոր շահառուների դեպքում ֆինանսավորումն իրականացվելու է նույն պայմաններով, որն արդեն գործող շահառուների դեպքում իրականացվում էր՝ այն տարբերությամբ, որ նոր շահառուները հնարավորություն կունենան օժանդակությունն ստանալ մեկ, իսկ նախորդները՝ երկու փուլով:

Նոր դիմումատուների ֆինսնավորումը կտրամադրվի նախորդ շահառուների երկրորդ փուլի հետ: Առաջին փուլում կառավարությունը տնտեսվարողներին օգնել էր 2020-ի հոկտեմբերից դեկտեմբեր ամիսների ընթացքում:

Անի Հունանյան - Ընդհանուր առմամբ՝ միջոցառման շրջանակներում հաստատված հայտերի քանակը 16-ն է: 16 տնտեսավարողներ ստացել են իրենց տոկոսադրույքների 75 տոկոսի չափով սուբսիդավորում՝ շուրջ 69 միլիոն ՀՀ դրամի չափով, որի կեսը, մոտավորապես, արդեն փոխհատուցվել է, կեսն էլ մինչև մարտի ավարտը կփոխհատուցվի:

Նոր փոփոխությամբ ծրագրում ընդգրկվելու համար տնտեսվարողները մինչև մարտի 14-ը ներառյալ կարող են այցելել Էկոնոմիկայի նախարարության կայք և համապատասխան հղումով ծանոթանալ պայմաններին ու դիմում լրացնել:

 

 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00