Սերմերի մասին օրենսդրության վերանայման և սերմնարտադրության ուսումնասիրության գծով խորհրդատուի մրցույթ

 

Նկարագրություն

Առաջադրանքի նպատակն է` գնահատել սերմերի մասին օրենսդրության ներկայիս իրավիճակը և Հայաստանում գոյություն ունեցող սերմնարտադրության կարողությունները, երկրի սննդամթերքի անվտանգության ծրագրերի և քաղաքականությունների վերաբերյալ որոշումների կայացման համար փաստերի տրամադրումը։ Ի լրումն, Խարհրդատուն պետք է առաջարկներ ներկայացնի և ուղեցույցներ մշակի, թե ինչպես ներդնել բանջարեղենի սերմերի արտադրության մրցունակ համակարգ կամ բարելավել արդեն իսկ գոյություն ունեցող համակարգերը՝ հիմնվելով սերմնարտադրության բացերի վերլուծության վրա։ 

 

Պարտականություններ

Խորհրդատուն պետք է Ծրագիրն իրականացնի 3 փուլով ՝

  • Փուլ 1. Նախնական ուսումնասիրություններ՝ Ուսումնասիրել սերմնարտադրության ոլորտի օրենսդրությունը Հայաստանում, ինչպես նաև միջազգային փորձը; ուսումնասիրել բանջարեղենի սերմնարտադրության շուկայի ներկայիս իրավիճակը, ԵԱՏՄ կարողությունները, տեղական արտադրողներին, 3-րդ երկրներից ներմուծողներին, ԵԱՏՄ շրջանակում սերմերի առևտուրը, բանջարեղենի սերմերի ներմուծումը ԵԱՏՄ տարածքում, բանջարեղենի սերմերի արտահանումը Հայաստանից; ուսումնասիրել ՀՀ օրենսդրական շրջանակը՝ նկարագրելով օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի անհամապատասխանությունները՝ տրամադրելով փաստացի հղումներ; ուսումնասիրել տեղական արտադրության սերմերի սերտիֆիկացման առկա համակարգը և սերտիֆիկացման ընթացակարգը; վերանայել ԵԱՏՄ առկա բանջարեղենի սերմերին առնչվող նորմատիվ-իրավական շրջանակը, քաղաքականությունները, սերտիֆիկացումը և ոլորտին աջակցելու համար անհրաժեշտ պահանջները։ Սերմերի մասին ՀՀ օրենսդրության մեջ անհամապատասխանություններից առաջացած հետևանքների բացահայտում; տեղական քաղաքականության և օրենսդրական աջակցության համեմատություն միջազգային  լավագույն գործելակերպի հետ։
  • Փուլ 2. Ոլորտային, գործնական ուսումնասիրություններ՝ Բացահայտել և վերլուծության ենթարկել ՀՀ-ում գոյություն ունեցող բանջարեղենի սերմնարտադրության արտադրամասերն ու հաստատությունները; սահմանել ՀՀ-ում արտադրական հզորությունները և բացահայտել բացերը; բացահայտել խոչընդոտները, ինչպես նաև սերտիֆիկացված սերմնարտադրության բարելավման ներուժը; սահմանել ԵԱՏՄ բանջարեղենի սերմնարտադրության տարեկան պահանջարկը; ուսումնասիրել ԵԱՏՄ տարածքից և 3-րդ երկրներից բանջարեղենի սերմերի ներմուծման գործընթացը՝ մաքսային ընթացակարգեր, պահանջվող փաստաթղթեր, ներմուծված սերմերի սերտիֆիկացում, սերմերի ներմուծման պետական կանոնակարգեր և այլն; Ուսումնասիրել բանջարեղենի սերմերի արտահանումը Հայաստանից ԵԱՏՄ տարածք՝ մաքսային ընթացակարգեր, պահանջվող փաստաթղթեր, ներմուծված սերմերի սերտիֆիկացում, սերմերի ներմուծման պետական կանոնակարգեր և այլն։
  • Փուլ 3. Ուսումնասիրված տեղեկության վերլուծություն և առաջարկությունների տրամադրում՝ Առաջարկություններ պահանջվող սարքավորումների, ենթակառուցվածքների և մարդկային կարողությունների վերաբերյալ; առաջարկություններ տեղական արտադրության և 3-րդ երկրներից ներմուծման վերաբերյալ՝ ծախսերի և օգուտների վերլուծությամբ; առաջարկություններ կանոնակարգերի քաղաքականությունների, պետական սուբսիդիաների և ֆինանսավորման վերաբերյալ; առաջարկություններ կատարողական մակարդակով խնդիրների և բացերի լուծման վերաբերյալ; առաջարկություններ տեղական արտադրության բարելավման և փոփոխման վերաբերյալ՝ համաձայն միջազգային լավագույն գործելակերպի։
     

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն գյուղատնտեսական շուկայավարման, արժեշղթայի զարգացման ոլորտում;
  • Առնվազն 10 տարվա փորձ գյուղատնտեսական շուկայավարման, արժեշղթայի զարգացման ոլորտներում;
  • Բանջարեղենի, սննդամթերքի շուկայավարման, բանջարեղենի արժեշղթայի զարգացման, արտահանման շուկայի վերլուծության, արտահանման լոգիստիկ, գյուղատնտեսական արտադրանքի արտահանման և ներմուծման ՀՀ օրենսդրության լավ իմացություն;

 

Հավելյալ նշումներ

Նախատեսվում է աշխատանքները իրականացնել Ծրագրի իրականացման ողջ ընթացքում՝ 2021թ.-ի հոկտեմբերից մինչև 2022թ.-ի մարտ:

 

Ոլորտ
Գյուղատնտեսություն

 

Դիմումներն ուղարկել
Հետաքրքրվածության հայտերը պետք ներկայացվեն էլեկտրոնային ձևով մինչև 2021թ. Սեպտեմբերի 23-ը ժամը 17:00-ը ստորև նշված հասցեով:
Էլ-փոստ. atovmasyan@agridf.am

 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00