Քննարկվում է Երևանում մետրոյի երկու կայարան կառուցելու տարբերակը. էկոնոմիկայի փոխնախարար

Կամրջի ու կայանների կառուցմանը զուգահեռ իշխանությունը դիտարկում է նաև ենթակառուցվածքների զարգացման հարցը։

Իշխանությունը քննարկում է նաև Երևանում մետրոյի երկրորդ կայարան կառուցելու հարցը, թեև վերջնական որոշում դեռ չի կայացվել, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի մետրոյի նոր՝ «Աջափնյակ» կայարանի նախագծի մրցույթում հաղթող է ճանաչվել ռուսաստանյան «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը: Նոյեմբերի 20-ին Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել «Աջափնյակ» կայարանի նախագծման պայմանագիրը նշված ընկերությանը հանձնելու արարողությունը: Sputnik Արմենիայի հետ զրույցում «Մետրոգիպրոտրանսի» տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնն ասել էր, որ Երևանում կամրջի և մետրոյի կայարանի կառուցման համար ռուսական 500 միլիոն դոլարի վարկը կարող է հավանության արժանանալ առաջիկայում:
Էկոնոմիկայի փոխնախարարն իր հերթին ասաց, որ հարցը դեռ քննարկման փուլում է:

«Այս պահին ֆինանսական տարբեր գործիքներ ենք քննարկում։ Խոսքը ոչ այնքան վարկի մասին է, որքան այլ գործիքների։ Այժմ երկխոսության մեջ ենք Արտահանման վարկերի և ներդրումների ապահովագրման ռուսական գործակալության հետ։ Կարծում եմ՝ մոտ ժամանակներս կկարողանանք նրանց հետ սահմանել չափանիշները, ասել, թե որ ուղղությամբ ենք շարժվում, արդյոք դա վարկ կլինի, թե ֆինանսական այլ գործիք», - նշեց Տերյանը։

Նրա խոսքով՝ հնարավոր գործիքների թվում են, օրինակ, Արտահանման վարկերի և ներդրումների ապահովագրման ռուսական գործակալության կողմից լիզինգային ծրագրերը։ Վերջնական որոշում, ըստ նրա, դեռ չի կայացվել։

Այս պահին «Մետրոգիպրոտրանսը» մետրոպոլիտենի զարգացման նախագիծ է առաջարկել։
«Խոսքը միայն մետրոյի մեկ կայարանի մասին չէ, այլ քննարկվում է գիծը երկարացնելու և մետրոյի երկրորդ կայարան կառուցելու տարբերակը։ Այսինքն` ընդհանուր առմամբ բավականին մեծ նախագիծ է, որը համակարգելու կարիք ունի։ Բայց հույս ունեմ, որ մոտ ժամանակներս կորոշենք վերջնական պարամետրերն ու կկարողանանք այդ մասին ասել հանրությանը», - ասաց Տերյանը։

Ընդ որում` բոլոր հնարավոր տարբերակները դիտարկվում են Արտահանման վարկերի և ներդրումների ապահովագրման ռուսական գործակալության հետ համագործակցությամբ։ Նրանք Ռուսաստանից դուրս նախագծեր արդեն իրականացրել են։ Պետական այս գործիքը ռուսական ընկերություններին ֆինանսավորում է արտասահմանում ծրագրեր իրականացնելու համար։

Ինչ վերաբերում է 500 միլիոն դոլարի վարկին, ապա դա նախնական գումար է։ Քանի որ նախագիծը դեռ վերջնական տեսք չի ստացել, դեռ վաղ է գումարի մասին խոսելը։

Ծախսերի առումով ավելի շահավետ է միանգամից երկու կայարանի կառուցումը։

«Եթե մենք համակարգային ենք լուծում հարցը, ապա ավելի բարենպաստ է դիտարկել նախագիծն ամբողջությամբ, խոսել երկու կայարանի մասին... Դա, բնականաբար, ավելի էժան է», - ասաց փոխնախարարը:

Բայց այս հարցում պետք է քաղաքապետարանի հետ կոնսենսուս լինի։ Հիմա նրանց հետ կառուցողական երկխոսություն է ընթանում, որը որոշակի ժամանակ կպահանջի։

«Մետրոգիպրոտրանս» ընկերությունն առաջարկում է կառուցել երկհարկանի կամուրջ ոչ միայն մետրոյի, այլև ավտոմեքենաների և հետիոտների համար: Էկոնոմիկայի նախարարությունում դրական են վերաբերվում ենթակառուցվածքային ցանկացած նախագծի, հարցն այն է՝ որքանով դա կբարդացնի, կմեծացնի արժեքն ու իրականացման ժամկետը։

«Այդ հարցը նույնպես մեր և քաղաքային իշխանության օրակարգում է։ Երբ բուն նախագծի հարցը լուծվի, ամեն ինչ ավելի պարզ կլինի», - նշեց Տերյանը։

Քննարկվող թեմաներից է նաև մետրոյի կայարանի/ կայարանների շուրջը ենթակառուցվածքներ զարգացնելու հարցը։

Բնականաբար, պետք է լինի ենթակառուցվածք՝ խանութներ, սրճարաններ։ Կայարանը պետք է դիտարկել հենց այս ձևաչափով, ոչ թե միայն որպես մետրոպոլիտենի օբյեկտ։

«Մենք այնպիսի նախագիծ ենք ուզում, որ նոր մակարդակի կայարան լինի», - նշեց Տերյանը։

Հիշեցնենք` Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ավելի վաղ հայտնել էր, որ մետրոյի նոր կայարանը կլինի Հրազդան գետի վրա կառուցվելիք կամրջի վրա: Նախագծի ինքնարժեքը չէր նշվել։ Քաղաքապետարանի կողմից դիտարկվող բիզնես-ծրագիրը նախատեսում էր երկու բաղադրիչ՝ «Աջափնյակ» մետրոյի կայարանի հարևանությամբ առևտրի կենտրոնի կառուցում և հարակից տարածքում հնացած բնակարանային ֆոնդի թարմացում։

Քաղաքապետարանի ծրագրով՝ 525 մետր երկարությամբ մետրոյի նոր կայարան տանող ճանապարհը պետք է անցնի թունելով, որի շինարարությունը սկսվել է դեռ ԽՍՀՄ տարիներին ու անավարտ է մնացել:

Armeniasputnik.am

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00