Մտավոր սեփականության գրասենյակի ապրանքային նշանների և աշխարհագրական նշումների փորձաքննության բաժնի մասնագետ (ծածկագիրը` 23-Գ34.1-18.2-Մ6-2)

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է` Նախարարությունում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը

որոշակի ժամկետով զբաղեցնելու մասին

 

Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի ապրանքային նշանների և աշխարհագրական նշումների փորձաքննության բաժնի մասնագետ (ծածկագիրը` 23-Գ34.1-18.2-Մ6-2)   

1.     Մասնակցում է ազգային ընթացակարգով ապրանքային նշանների գրանցման համար ներկայացված փաստաթղթերի օրենսդրությամբ սահմանված պահանջներին՝ դրանք որպես ապրանքային նշանի գրանցման հայտ ընդունելու համար, համապատասխանության ստուգման‚ աշխարհագրական նշումների և ծագման տեղանունների գրանցման և (կամ) օգտագործման իրավունք տալու‚ ինչպես նաև երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման համար ներկայացված փաստաթղթերի օրենսդրությամբ սահմանված պահանջներին՝ դրանք որպես աշխարհագրական նշման‚ ծագման տեղանվան, երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման հայտ ընդունելու համար համապատասխանության ստուգման, հայտերի գրանցման և հայտի տվյալները համապատասխանաբար ապրանքային նշանների հայտերի հիմնապաշար կամ աշխարհագրական նշումների հայտերի հիմնապաշար կամ ծագման տեղանունների հայտերի հիմնապաշար կամ երաշխավորված ավանդական արտադրանքի հայտերի հիմնապաշար մուտքագրման աշխատանքները․

2.    Մասնակցում է ապրանքային նշանների‚ աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների‚ երաշխավորված ավանդական արտադրանքի հայտերը պետական գրանցամատյան ուղարկելու‚ հետ կանչելու և արխիվացնելու հետ կապված աշխատանքներ.

3.    Մասնակցում է Բաժնի գործունեությանն առնչվող պետական տուրքերի գանձման հետ կապված աշխատանքները.

4.    Մասնակցում է առաջարկությունների, տեղեկանքների, հաշվետվությունների և այլ գրությունների նախապատրաստման աշխատանքներին:

 

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

· բարձրագույն կրթություն,

·  գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,

·  պաշտոնի անձնագրով սահմանված ընդհանրական և ընտրանքային կոմպետենցիաների տիրապետում:

 

Աշխատավարձի չափը՝ 139 776 ՀՀ դրամ (հարյուր երեսունինը հազար վեց հարյուր յոթանասունվեց) դրամ:

 

Նշված պաշտոնը զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու՝ օրենքով սահմանված հիմքի վերացումը՝ այդ թվում՝ վաղաժամկետ։

Ընտրությունը կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով. անհրաժեշտության դեպքում կարող է անցկացվել հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները Նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

· գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

· անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

· դիպլոմ(ներ)ի պատճեն(ներ)ը,

· աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ(եր)ի պատճեն(ներ),

· զինվորական գրքույկի պատճենը (նշված փաստաթուղթը ներկայացնում են արական սեռի անձինք),

· մեկ լուսանկար՝ 3X4 չափսի։

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 9։30-ից մինչև 12։30-ը։ Նշված ժամկետում պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը չներկայացնելու դեպքում տվյալ թեկնածությունը նշված պաշտոնի համար չի քննարկվելու:

  Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2023 թվականի օգոստոսի 22-ը:

  ՀՀ քաղաքացիները Նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մ. Մկրտչյան 5, հեռ.՝ 011-59-72-35, էլ-փոստ՝ sghevondyan@mineconomy.am/):

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00