ՀՀ կառավարության 2024 թվականի հուլիսի 18-ի N 1119-Ն որոշմամբ սահմանվել է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5307 10 000 0 և 5307 20 000 0 ծածկագրերին դասվող ջութը մանրաթելերից կամ 5303 ապրանքային դիրքում ընդգրկված այլ թելատուների մանածագործական մանրաթելերից մանվածքների՝ Հայաստանի Հանրապետության տարածք «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծման թույլատվություն 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառմամբ՝ յուրաքանչյուր տարվա համար 1 տոննայից ոչ ավելի ծավալով։
Արտոնությունը գործելու է մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը։