Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է Սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ազգային ռեֆերենս պետական փորձարկման լաբորատորիաների նշանակման հայտերի ընդունման մասին։
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել secretariat@mineconomy.am էլ․փոստին մինչև սույն թվականի նոյեմբերի 21-ը (իսկ անհնարինության դեպքում անհրաժեշտ է թղթային տարբերակով ներկայացնել Էկոնոմիկայի նախարարություն, հասցե՝ ք․Երևան, Մհեր Մկրտչյան 5)։
Հայտերի լրացման կարգին և անհրաժեշտ չափանիշներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով (ՀՀ կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 16-ի N 1448-Ն որոշում)
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 011 59 71 68, 011 56 58 71 հեռախոսահամարներով։