2024 թվականի նոյեմբերի 7-ին ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու, ներմուծման կարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» որոշումը, որով սահմանվել է սակագնային քվոտա՝ 2025թ․ ընթացքում ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ, այդ թվում՝ խոշոր եղջերավոր անասունների միս՝ 9․5 հազ․ տոննա, խոզի միս՝ 9․4 հազ․ տոննա, թռչնամիս՝ 35.1 հազ․ տոննա և կաթնային շիճուկ՝ 0.7 հազ․ տոննա։
Սակագնային քվոտայի շրջանակներում «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով նշված ապրանքների ներմուծման ժամանակ կկիրառվի նվազեցված, կամ զրոյական ներմուծման մաքսատուրքի դրույքաչափեր։
Որոշմամբ հաստատվում են 2025 թ.-ի ընթացքում արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու, ներմուծման կարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը։
ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 7-ի N 1739 - Ն որոշում