Մրցույթ՝ տնտեսական հետազոտությունների վարչությունում փորձագետ ներգրավելու վերաբերյալ

Հայտարարություն

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ տնտեսական հետազոտությունների վարչությունում փորձագետ ներգրավելու վերաբերյալ

 

2024-12-03

Փորձագետը ներգրավվում է Էկոնոմիկայի նախարարության տնտեսական հետազոտությունների վարչությունում կանոնադրական գործառույթների իրականացման ծավալների կտրուկ ավելացմամբ պայմանավորված։

1․ Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Գիտահետազոտական հենքով մակրոտնտեսական հետազոտությունների, վերլուծությունների և մշտադիտարկումների իրականացման միջոցով նպաստել Նախարարության կողմից համապատասխան որոշումների կայացման արդյունավետության բարձրացմանը։

Արդիական գիտական հենքի հիման վրա մակրոտնտեսական հետազոտությունների, վերլուծությունների և մշտադիտարկումների իրականացում, տնտեսական ազդեցությունների գնահատում, էկոնոմետրիկ և կառուցվածքային մոդելների կառուցում, դրանց հիման վրա համապատասխան գնահատումների իրականացում, բազմավեկտոր խորքային տնտեսական հետազոտությունների և վերլուծությունների միջոցով տնտեսական զարգացման ռազմավարական ուղենիշերի նախանշում։

 

2․ Փորձագետ ներգրավելու ժամկետն է 1 /մեկ/ տարի: 

 

3․ Աշխատանքային պարտականություններն են`

1)Մշակել և իրականացնել տվյալների վիզուալիզացիայի նախագծեր՝ օգտագործելով Excel, Power BI, Python, R, Tableau, Canva, PowerPoint և այլ համակարգչային ծրագրերը.

2)Վերլուծել մակրոտնտեսական տվյալները և ներկայացնել արդյունքները վիզուալ ձևաչափերով՝ աջակցելով որոշումների կայացմանը.

3)Կազմել և պարբերաբար թարմացնել մակրոտնտեսական ցուցանիշների շտեմարանները և համապատասխան գրաֆիկական պատկերները.

4)Պատրաստել հաշվետվություններ և շնորհանդեսներ.

5)Մասնակցել  համապատասխան հետազոտական և վերլուծական աշխատանքներին՝ ներկայացնելով համապատասխպան առաջարկություններ վիզուալիզացիայի տեսքային մասերի, ինչպես նաև համապատասխան ձևաչափերի մշակման համար.

6)Ըստ անհրաժեշտության նախարարության այլ ստորաբաժանումներին տրամադրել վիզուլիզացիայի ծրագրային կոդերը և գրաֆիկական դիզայնի ձևաչափերը։

 

4․  Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝

     

1)Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.

2)Կրթություն, որակավորման աստիճանը՝ բարձրագույն կրթություն, Տվյալագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հարակից ոլորտում առնվազն բակալավրի աստիճան.

3)Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ.

4)Տվյալների վիզուալիզացիայի և վերլուծության ոլորտում աշխատանքային փորձ.

5)Power BI, Tableau, Python, R, Excel, Canva և PowerPoint ծրագրերի պրակտիկ փորձ.

6)Տվյալների վերլուծության կարողություններ և վերլուծական մտածողություն.

7)Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն.

8)Հանրային հատվածում կամ միջազգային կազմակերպություններում աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն.

9)Լավ հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ.

10)Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն։

 

5․ Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2024թ. դեկտեմբերի 6-ը ներառյալ:

6․ Աշխատավայրը` ք.Երևան, Մհեր Մկրտչյան 5։

 

7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարագապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում։

 

8․ Ընտրություն կատարելու եղանակը`

Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:

 

9․ Դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  • դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի/ների), վկայական/ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին, հայերեն ինքնակենսագրականներ (CV),
  • արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը։

 

10․ Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով՝ նշելով, թե որ ստորաբաժանման փորձագետի պաշտոնի համար է դիմում (առանց ստորաբաժանման անվանման նշման դիմումները չեն դիտարկվի)։

 

11․ Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09.30-12.30-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից)։

 

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, 7-րդ հարկ, 703 սենյակ, հեռ.` 011-59-71-98, էլեկտրոնային փոստի հասցեն naslanyan@mineconomy.am):

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00