Սկսվել է արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում 2025 թվականի Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակաբաշխության հայտերի ընդունման գործընթացը:
Մրցույթին կամավորության սկզբունքով կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված և հաշվառված արտադրանք արտադրող կամ ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունները, իսկ սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունները՝ միայն քաղաքացիական նշանակության ապրանքների և ծառայությունների մասով, որոնք ունեն առնվազն 3 տարվա գործունեություն իրականացնելու փորձ:
Որակի բնագավառում ամենամյա մրցանակները սահմանվում են ըստ գործունեության տեսակների հետևյալ անվանակարգերի՝
Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ նաև ծանոթանալով Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մարտի 21-ի N 418-Ն որոշմանը (հետևյալ հղումով՝ https://www.arlis.am/documentview.aspx?docID=191114)
Մրցույթի պայմաններին կարող եք ծանոթանալ նաև http://www. armstandard.am կայքում և դիմել «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ին` hասցեն` Երևան, Կոմիտասի 49/4: Հեռ. 23-26-00 (232,233)