Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ հայտարարություն (դիմում/հայտերի հավաքագրում)

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ հայտարարություն

 

Աշխատանքի նկարագիրը`

Առևտրական կցորդը․

  1. Աջակցում է Հայաստանի Հանրապետության առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ:
  2. Աջակցում է Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականության իրականացմանն ուղղված արտերկրյա աշխատանքների իրականացմանն ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության պետական մարմիններում Հայաստանի Հանրապետության տնտեսական շահերի ներկայացմանը։
  3. Հավաքում ու տրամադրում է տեղեկատվություն Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսության, առևտրատնտեսական բնագավառը կանոնակարգող իրավական դաշտի, ինչպես նաև արտաքին առևտրի, ներքին և արտաքին շուկաների մասին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանն ու այլ պետական մարմիններին։
  4. Տրամադրում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության պետական կառավարման մարմիններին, շահագրգիռ անձանց և կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության տնտեսության, առևտրատնտեսական բնագավառը կանոնակարգող իրավական դաշտի, ինչպես նաև արտաքին առևտրի, ներքին և արտաքին շուկաների մասին անհրաժեշտ տեղեկատվություն։
  5. Նպաստում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում տնտեսական բնույթի միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքների իրականացմանն ու այդ կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության տնտեսական շահերի ներկայացմանը։
  6. Աջակցում է Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև կնքված միջազգային առևտրատնտեսական պայմանագրերի իրականացմանը։
  7. Աջակցում է առևտրատնտեսական բնագավառի պաշտոնական և գործարար փոխայցելությունների կազմակերպմանը։
  8. Գտնում է Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կազմակերպություններից պոտենցիալ ներդրողներ։
  9. Աջակցում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում իրականացվող միջազգային ցուցահանդեսներին, գործարար համաժողովներին, գործարար բնույթի միջոցառումներին Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների մասնակցությանը։
  10. Աջակցում է Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների միջև առևտրատնտեսական գործարքների նախապատրաստմանն ու իրականացմանը, ինչպես նաև նպաստում է ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը։
  11. Ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսվարող սուբյեկտների շահերը Գերմանիայի Դաշնային Հանրապետության պետական մարմիններում։

Պաշտոնի նշանակման համար անհրաժեշտ պայմաններն են՝

  • ՀՀ քաղաքացիություն
  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության ոլորտում, բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտներում
  • Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց տիրապետում, այլ օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ տնտեսական զարգացման, ներդրումների ներգրավման կամ բիզնեսի կառավարման ոլորտներում, որից առնվազն 3-ը՝ ղեկավար պաշտոններում
  • Առանձին ոլորտներում ներդրումային հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվական-վերլուծական փաթեթների ձևավորում
  • Պետական կառավարման մարմինների, միջազգային զարգացման գործակալությունների և մասնավոր հատվածի հետ արդյունավետ համագործակցության փորձ
  • Վերլուծական ունակություններ
  • Արդյունքներ տալու կարողություն

Թեկնածուն դիմումին կից ՀՀ էկոնոմիկայի նախարարություն պետք է ներկայացնի ինքնակենսագրություն և իր կողմից առաջարկվող գործունեության ծրագիրը, որը պետք է ներառի և արտացոլի հետևյալ ցուցանիշները՝

  • Առևտրատնտեսական ոլորտի կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն և համագործակցության առաջարկությունների ներկայացում (քանակ)։
  • Գերմանիայի Դաշնային Հանրապետության առևտրատնտեսական բնագավառի պաշտոնական և գործարար փոխայցելությունների կազմակերպում (քանակ)։
  • Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության գործարարների միջև հանդիպումների կազմակերպում (քանակ)։
  • Առաջատար ոլորտներում գործող ընկերությունների հետ փորձի փոխանակման միջոցառումների կազմակերպում (քանակ)։
  • Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներդրումներ ներգրավելու նախաձեռնություն/աջակցություն (քանակ)։
  • Միջազգային ցուցահանդեսներին, գործարար համաժողովներին, գործարար բնույթի միջոցառումներին մասնակցություն (քանակ)։
  • Գերմանիայի Դաշնային Հանրապետության շուկայի մատչելիության ուսումնասիրություն և հայկական ծագման ապրանքների արտահանման հնարավորությունների ներկայացում։
  • Ապրանքների և ծառայությունների առևտրի խոչընդոտների բացահայտում և դրանց վերացմանն ուղղված առաջարկությունների ներկայացում։
  • Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև առևտրաշրջանառության ավելացման նպատակով հստակ միջոցառումներ (քանակ)։


Դիմումն անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլ. հասցեով՝ secretariat@mineconomy.am`այն վերնագրելով «Germany Trade attaché», դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ մարտի 24-ը ներառյալ։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00