ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է` Նախարարությունում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը
որոշակի ժամկետով զբաղեցնելու մասին
Էկոնոմիկայի նախարարության բուսաբուծության վարչության այգեգործության և օրգանական գյուղատնտեսության բաժնի պետի (ծածկագիրը` 23-32.16-Ղ4-2)
- համակարգում է պտղաբուծության, խաղողագործության և օրգանական գյուղատնտեսության ճյուղերի գործունեությանը վերաբերող աշխատանքները,
- ապահովում է այգեգործության, խաղողագործության և օրգանական գյուղատնտեսության ճյուղերի գործունեության արդյունքում ստացված տվյալների ամփոփման, վերլուծման աշխատանքների կատարումը,
- ապահովում է խաղողագործության, պտղաբուծության, օրգանական գյուղատնտեսության կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մշակման աշխատանքների իրականացումը,
- ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի նախապատրաստման, ինչպես նաև՝ դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցների մշակման աշխատանքների իրականացումը,
- ապահովում է այլ գերատեսչությունների կողմից մշակված՝ բուսաբուծության բնագավառին առնչվող իրավական ակտերի, ծրագրերի, հայեցակարգերի, տեխնիկական կանոնակարգերի և ստանդարտների նախագծերի ուսումնասիրման աշխատանքների իրականացումը,
- ապահովում է բուսաբուծության ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի մշակման ու քննարկման գործընթացներին մասնակցությունը,
- ապահովում է ֆիզիկական և իրավաբանական անձանց նամակների, դիմումների և բողոքների ուսումնասիրման և խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների իրականացումը,
- ապահովում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ոլորտը համակարգող ստորաբաժանումների և ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարող սուբյեկտների հետ համագործակցությունը։
Հիմնական աշխատավարձը 322 816 (երեք հարյուր քսաներկու հազար ութ հարյուր տասնվեց) դրամ է:
Նշված պաշտոնը զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու՝ օրենքով սահմանված հիմքի վերացումը՝ այդ թվում՝ վաղաժամկետ։
Ընտրությունը կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով. անհրաժեշտության դեպքում կարող է անցկացվել հարցազրույց:
Դիմող ՀՀ քաղաքացիները Նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
- գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
- անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
- դիպլոմ(ներ)ի պատճեն(ներ)ը՝
Կրթություն, որակավորման աստիճանը
| 1 |
Ուղղություն |
Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնային տնտեսություն և անասնաբուժություն
|
| 2 |
Ոլորտ |
Գյուղատնտեսական գիտություններ |
Անտառային տնտեսություն |
| 3 |
Ենթաոլորտ |
Ագրոնոմիա և անասնաբուծություն |
Անտառային տնտեսություն |
| 4 |
Մասնագիտություն |
Ագրոնոմիա |
Անտառային տնտեսություն |
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ(եր)ի պատճեն(ներ)՝
- հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ գյուղատնտեսության բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ,
- զինվորական գրքույկի պատճենը (նշված փաստաթուղթը ներկայացնում են արական սեռի անձինք),
- մեկ լուսանկար՝ 3X4 չափսի։
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 9։30-ից մինչև 12։30-ը։ Նշված ժամկետում պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը չներկայացնելու դեպքում տվյալ թեկնածությունը նշված պաշտոնի համար չի քննարկվելու:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2025 թվականի մայիսի 2-ը:
ՀՀ քաղաքացիները Նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մ. Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-96 էլ-փոստ՝ sghevondyan@mineconomy.am/