ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է` Նախարարությունում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը
որոշակի ժամկետով զբաղեցնելու մասին
Էկոնոմիկայի նախարարության ագրովերամշակման վարչության պարենային համակարգերի զարգացման բաժնի ավագ մասնագետ (ծածկագիր` 23-32.3-Մ4-4)
- մասնակցում է պարենային համակարգերի (պարենային անվտանգության և ագրոբիզնեսի, այդ թվում՝ ագրոտուրիզմի) բնագավառներում ընթացող գործընթացների համալիր հետազոտությունների, վերլուծությունների, գնահատումների ու կանխատեսումների իրականացմանը և դրանց արդյունքների հիման վրա պարենային համակարգերի ոլորտների զարգացման քաղաքականության մշակմանը և իրականացման ընթացքի ուսումնասիրությանը,
- մասնակցում է պարենային համակարգերի բնագավառների իրավական ակտերի, զարգացման ռազմավարությունների ու հայեցակարգերի նախագծերի մշակմանը,
- մասնակցում է հիմնական պարենամթերքների ֆիզիկական և տնտեսական մատչելիության պարբերական գնահատմանը և պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը վերաբերող առաջար¬կությունների մշակմանը և դրանց իրականացման մոնիթորինգին,
- մասնակցում է հանրապետության բնակչության կենսապայմաններին, պարենային մթերքների արտադրությանը, վերամշակմանը, ապրանքաշրջանառությանը և բնակչության եկամուտներին ու սպառ¬մանը վերաբերող հարցերի վերլուծությանը,
- մասնակցում է հանրապետությունում բնակչության պարենային ապահովության վիճակի, տեղական շուկայում հիմնական պարենամթերքների պահանջարկի և ինքնաբավության մակարդակի ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա ներկրումը տեղական արտադրությամբ փոխարինելու նպատակով առաջարկությունների ներկայացմանը,
- մասնակցում է պարենային ապահովության ծրագրերի մշակմանը, պարենային անվտանգության հիմնախնդիրների գնահատմանը, դրանց լուծման մոտեցումների ձևավորմանն և իրականացվող ծրագրերի մոնիթորինգին,
- մասնակցում է ագրոպարենային արտադրանքի իրացման համակարգի (լոգիստիկ ենթակառուցվածքների) իրավիճակի ուսումնասիրությանը և բարելավմանն ու կատարելագործմանն ուղղված առաջարկությունների և միջոցառումների մշակմանը,
- մասնակցում է արտաքին շուկաների ուսումնասիրությանը և վերլուծությանը, տեղական արտադրողների համար արտաքին շուկաների հասանելիության վերաբերյալ առաջարկությունների ներ¬կայացմանը և ագրոպարենային արտադրանքի արտահանման խթանմանը,
- իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում և արտերկրում կազմակերպվող տոնավաճառների, ցուցահանդեսների և այլ միջոցառումների մասին ագրոպարենային ոլորտի տնտեսավարողներին իրազեկումը,
- մասնակցում է այլ գերատեսչությունների կողմից մշակված պարենային համակարգերի բնագավառներին առնչվող իրավական ակտերի, ծրագրերի, հայեցակարգերի, տեխնիկական կանոնակարգերի և ստանդարտների նախագծերի իրականացման աշխատանքներին:
Հիմնական աշխատավարձը 189 696 (մեկ հարյուր ութսունինը հազար վեց հարյուր իննսունվեց) դրամ է:
Նշված պաշտոնը զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու՝ օրենքով սահմանված հիմքի վերացումը՝ այդ թվում՝ վաղաժամկետ։
Ընտրությունը կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով. անհրաժեշտության դեպքում կարող է անցկացվել հարցազրույց:
Դիմող ՀՀ քաղաքացիները Նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
- գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
- անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
- դիպլոմ(ներ)ի պատճեն(ներ)ը՝
- Կրթություն, որակավորման աստիճանը
- Բարձրագույն կրթություն
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ(եր)ի պատճեն(ներ)՝
- հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ գյուղատնտեսության կամ տնտեսագիտության բնագավառներում` մեկ տարվա աշխատանքային ստաժ,
- զինվորական գրքույկի պատճենը (նշված փաստաթուղթը ներկայացնում են արական սեռի անձինք),
- մեկ լուսանկար՝ 3X4 չափսի։
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 9։30-ից մինչև 12։30-ը։ Նշված ժամկետում պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը չներկայացնելու դեպքում տվյալ թեկնածությունը նշված պաշտոնի համար չի քննարկվելու:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2025 թվականի մայիսի 23-ը:
ՀՀ քաղաքացիները Նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մ. Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-96 էլ-փոստ՝ sghevondyan@mineconomy.am/):