Հոկտեմբերի 4-8-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Քյոլն քաղաքում կկայանա «ANUGA 2025» սննդի և խմիչքի միջազգային ցուցահանդեսը:
«ANUGA 2025»-ը Եվրոպայում սննդի և խմիչքի արդյունաբերության ամենամեծ միջազգային ցուցահանդեսներից է։
Ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու տարբեր երկրներից ներկայացված համաշխարհային ճանաչում ունեցող արտադրողներին։
Ցուցահանդեսի մասնակցության պայմաններին և մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով https://mineconomy.am/media/33321/1096.pdf։
Հիշեցնենք, որ բացի վերոնշյալ պայմաններում նշված պարտավորություններից, կացության և ճանապարհային ծախսերը ևս կատարվում են մասնակիցների կողմից։
Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են մինչև հուլիսի 21-ը գրանցվել հետևյալ հղումով` https://forms.gle/7JeKhKKsnWh3EFAy6 :
Հայտն ուսումնասիրելուց հետո, հաստատման դեպքում հավելյալ կտեղեկացնենք։
Ցուցահանդեսի մասին առավել մանրամասն` https://www.anuga.com/