2025 թվականի հոկտեմբերի 28-30-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ֆրանկֆուրտ քաղաքում կկայանա «CPHI Worldwide 2025» դեղագործական միջազգային ցուցահանդեսը։
Ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու տարբեր երկրներից ներկայացված դեղագործական ոլորտի ներկայացուցիչների հետ։
Ցուցահանդեսի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել պաշտոնական կայքից՝ https://www.cphi.com, իսկ մասնակցության պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով https://mineconomy.am/media/33321/1096.pdf
Հիշեցնենք, որ բացի վերոնշյալ պայմաններում նշված պարտավորություններից, կացության և ճանապարհային ծախսերը ևս կատարվում են մասնակիցների կողմից։
Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են մինչև ս․թ․ հուլիսի 31-ը գրանցվել հետևյալ հղումով`https://forms.gle/i1GWmnknZqPh3D4G7
Ձեր հայտը ուսումնասիրելուց հետո, հաստատման դեպքում, հավելյալ Ձեզ կտեղեկացնենք։