Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչությունում փորձագետ ներգրավելու վերաբերյալ
2025-10-01
Փորձագետը ներգրավվում է Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչությունում կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթների իրականացման ծավալների կտրուկ ավելացմամբ պայմանավորված։
1․ Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Մարքեթինգային (այդ թվում՝ արտաքին շուկաների) ուսումնասիրությունների, վերլուծությունների իրականացում, համաշխարհային շուկայում Հայաստանի Հանրապետության ու հայկական զբոսաշրջային արդյունքի (այդ թվում՝ գովազդատեղեկատվական նյութերի) ներկայացում` խթանելով այն միջազգային միջոցառումներին (այդ թվում՝ մասնագիտացված ցուցահանդեսներին) մասնակցության, մամուլի, սոցիալական ցանցերի, էլեկտրոնային մարքեթինգի և հասարակության հետ կապերի այլ միջոցներով, զբոսաշրջությանն ուղղված տեղեկատվական, գովազդային և հրատարակչական գործունեություն կազմակերպում։
2․ Փորձագետ ներգրավելու ժամկետն է 1/մեկ/ տարի:
3․ Աշխատանքային պարտականություններն են`
1) ապահովել Կոմիտեի տարեկան ծրագրով նախատեսված համապատասխան միջոցառումների իրականացումը․
2) մասնակցել Կոմիտեի մարքեթինգային ծրագրերի և մարքեթինգի բնագավառներում միջոցառումների իրականացման աշխատանքներին․
3) աջակցել և մասնակցել մարքեթինգային միջոցառումների և արշավների մշակման, պլանավորման և իրականացման գործընթացին, մշակել այդ մարքեթինգային միջոցառումների և արշավների վերաբերյալ գործողությունների ծրագրեր, կատարել գնահատում և տրամադրել արդյունքների մասին տեղեկատվություն.
4) համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ Հայաստանի զբոսաշրջության տեսանելիությունը բարձրացնելու և նոր համագործակցության հնարավորություններ ուսումնասիրելու նպատակով․
5) ապահովել նոր զբոսաշրջային շուկաների ուսումնասիրության համակարգումը և ներկայացնել ընտրված շուկայի աճի ներուժը՝ մրցակցային վերլուծության արդյունքների միջոցով.
6) աջակցել օտարերկրյա և տեղացի գործընկերների հետ սերտ համագործակցությանը՝ մարքեթինգային արշավների, ծրագրերի և նախաձեռնությունների ժամանակին և պատշաճ իրականացումն ապահովելու նպատակով․
7) մշակել հատուկ նպատակային մարքեթինգային ծրագրեր՝ թիրախային շուկաներում օգտագործելով անհրաժեշտ միջոցներ․
8) պատրաստել համապատասխան մարքեթինգային նյութեր և հոդվածներ, ինչպես նաև ապահովել դրանց թարգմանությունը․
9) համակարգել Հայաստանի զբոսաշրջության պատշտոնական կայքը և Կոմիտեի պաշտոնական սոցիալական մեդիա հարթակները.
10) համակարգել և կազմակերպել միջազգային լրատվականներում Կոմիտեի համապատասխան հոդվածների հրապարակման աշխատանքները.
4․ Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝
1) կրթություն, որակավորման աստիճանը՝ բարձրագույն կրթություն.
2) հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ մարքեթինգային, զբոսաշրջության բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ.
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4) հայերեն լեզվի տիրապետում, օտար լեզուների գերազանց իմացություն.
պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
5․ Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2025թ. հոկտեմբերի 6-ը ներառյալ:
6․ Աշխատավայրը` ք.Երևան, Մհեր Մկրտչյան 5:
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարագապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում։
8․ Ընտրություն կատարելու եղանակը`
Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
9․ Դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
10․ Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով՝ նշելով, թե որ ստորաբաժանման փորձագետի պաշտոնի համար է դիմում (առանց ստորաբաժանման անվանման և դիմումները չեն դիտարկվի):
11․ Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09.30-12.30-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից)։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, 7-րդ հարկ, 703 սենյակ, հեռ.` 011-59-71-98, էլեկտրոնային փոստի հասցեն` naslanyan@mineconomy.am):