Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հայտարարում է բաց մրցույթ գործադիր մարմնի ընտրության
Մրցույթը կանցկացվի 24.11.2025թ. ժամը 16.00-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության շենքում, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5:
Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
- ապահովագրական գործ կամ տնտեսագիտություն, կամ կառավարում, կամ իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն․
- ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
- իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն` այդ թվում Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Գնումների մասին» և «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշումը և համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն՝ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքի․
- պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման ծրագիր (հայեցակարգ, հիմնադրույթներ) մշակելու կարողություն:
Որակավորման չափանիշներ (նշվածներից որևէ մեկի առկայությունը ցանկալի է)
- ՍԻ-ԷՖ-ԷՅ (CFA) որակավորման 2 մակարդակի առկայություն,
- Էյ-Սի-Սի-Էյ (ACCA) որակավորման Ֆ1-Ֆ9 մակարդակներ,
- Էֆ-Առ-Էմ (FRM) որակավորում,
- Սի-Այ-Այ (CII) որակավորում,
- MBA մագիստրոսական աստիճանի առկայություն
- PMP վկայական
- միջազգային հեղինակավոր կազմակերպություններում վերջին տասը տարվա ընթացքում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ այնպիսի պաշտոնում, որը նմանատիպ է ստանձնվող պաշտոնին կամ դրանում թեկնածուն ստանձնել է որակավորման ենթակա պաշտոնին համանման պարտականություններ,
- առնվազն 6 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական համակարգում, որից առնվազն 2-ը` ղեկավար պաշտոնում, կամ առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ, որից առնվազն 4-ը` ղեկավար պաշտոնում:
Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է նաև`
- տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
- ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն,
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
- աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն,
- ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն,
- առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
Դիմող քաղաքացիները ՀՀ էկոնոմիկայի նախարարության անձնակազմի կառավարման վարչություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում՝ (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
- գունավոր լուսանկար,
- քաղվածք աշխատանքային գրքույկից կամ աշխատանքային գործունեությունը հավաստող վավերացված համապատասխան տեղեկանք (փաստաթուղթ), որը կբավարարի սահմանված պահանջներին և հաշվառման համակարգի տեղեկատվական բազայում առկա տվյալները ներառող տեղեկանք նախկին աշխատանքային գործունեության վերաբերյալ
- ինքնակենսագրություն,
- բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
- կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),
- տեղեկանք` մշտական բնակության վայրից,
- հրատարակված հոդվածների ցանկ, կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
- բնութագիր` վերջին աշխատավայրից ( եթե կազմակերպությունը չի լուծարվել),
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի պատճենը՝ բնօրինակի հետ միասին,
- անձնագրի պատճենը:
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 10։00-ից մինչև 12։00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 24.10.2025թ.:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, 7-րդ հարկ, 704 սենյակ (Երևան, Մ․Մկրտչյան 5, հեռ․ 011-597-196)