ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Դաշտային հետազոտողների (ապրոբատորի) հավատարմագրման դիմումների ընդունման մասին
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2023 թվականի օգոստոսի 18-ի N 1535-Ն հրամանի համաձայն՝ «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից հայտարարված տնկարանային տարածքների դաշտային հետազոտողների հավատարմագրման նպատակով հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվում է մինչև 2025 թվականի նոյեմբերի 3-ը:
Անհրաժեշտ է ներկայացնել՝
Դիմումների ուսումնասիրությունից հետո կիրականացվեն տեսական և գործնական դասընթացներ։ Դասընթացներին մասնակցությունը և հավատարմագրումն անվճար են:
Հարցերի դեպքում կարող եք դիմել «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (Հեռ. (060) 500677, (095) 500677, էլ֊փոստ՝ inf.carc@gmail.com, հասցե՝ ՀՀ, Արմավիրի մարզ գ. Մերձավան, Երևանյան խճուղի 2֊րդ փակուղի, շենք N 4):