Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում գիտական կազմակերպությանը (կենտրոնին) ռիսկի գնահատում իրականացնելու լիազորություններ տալու մրցույթի վերաբերյալ։
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել secretariat@mineconomy.am էլ․փոստին՝ մինչև 2025 թվականի նոյեմբերի 7-ը ներառյալ (իսկ անհնարինության դեպքում անհրաժեշտ է թղթային տարբերակով ներկայացնել Էկոնոմիկայի նախարարություն, հասցե՝ ք․ Երևան, Մհեր Մկրտչյան 5)։
Հայտերի լրացման կարգին և անհրաժեշտ չափանիշներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.arlis.am/hy/acts/206713/latest։
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 011 565 871, 011 597 277, 011 597 252, 011 231 430 հեռախոսահամարներով։