Համաձայն «Արդյունաբերության քաղաքականության մասին» օրենքի՝ ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտու ստեղծման հայտ կարող են ներկայացնել պետական կառավարման մարմինները, տարածքային կառավարման մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները և մասնավոր հատվածը` ներկայացնելով համապատասխան ծրագիր: Հայտի ներկայացման և հաստատման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտիները ստեղծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
ՀՀ կառավարության 2015 թվականի հունիսի 10-ի N 618-Ն որոշմամբ սահմանված են ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտու ստեղծման հայտը ներկայացնելու և հաստատելու և ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտու կազմակերպման կարգերը։
ՀՀ վարչապետի 2015 թվականի սեպտեմբերի 18-ի N 846-Ա որոշմամբ հաստատվել է ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտու ստեղծման նպատակով ներկայացված հայտերն ուսումնասիրող և գնահատող՝ մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը։