Շարունակաբար իրականացվում են աշխատանքներ արդյունաբերական ապրանքների Եվրասիական ռեեստրում ընդգրկված ապրանքների ցանկի ընդլայնման ուղղությամբ, հաշվի առնելով նաև այն ապրանքները, որոնք արտադրվում են կամ կարող են արտադրվել հայկական ապրանքարտադրողների կողմից։
Նշված ապրանքներն արտադրող ընկերությունների գրանցումը Եվրասիական ռեեստրում թույլ կտա հայկական ապրանքարտադրողներին մասնակցելու Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական (մունիցիպալ) գնումներին, ինչն իր հերթին հնարավորություն է վերջիններիս համար՝ ներկայացնելու իրենց արտադրանքը Եվրասիական տնտեսական միության շուկայում։ Էկոնոմիկայի նախարարության կողմից աշխատանքներ են իրականացվել նաև նշյալ ռեեստրում արդեն իսկ ընդգրկված ապրանքներ արտադրող հայկական ընկերություններին այդ ռեեստրում գրանցելու ուղղությամբ:
- Ինչպես ավելացնել ապրանք արդյունաբերական ապրանքների Եվրասիական ռեեստրում, ԵԱՏՄ անդամ երկրների արդյունաբերական ապրանքների ռեեստր