ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ Մաս V-ի Ճանապարհային քարտեզ

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկում

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) արդյունավետ կիրարկման նպատակով մշակվել և հաստատվել է ոլորտային համագործակցության ճանապարհային քարտեզ, որը հաստատվել է ՀՀ վարչապետի 2019 թ. հունիսի 1-ի N 666-Լ որոշմամբ։

Ճանապարհային քարտեզը մշակվել է համաձայնագրի Մաս V-ի («Համագործակցությանն առնչվող այլ քաղաքականություններ») դրույթների շրջանակում և սահմանում է Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության հիմնական ուղղությունները, ինչպես նաև այդ ուղղություններով իրականացվելիք բարեփոխումների փուլային իրականացումը։

Փաստաթղթում հիմնականում ամրագրված են ՀԸԳՀ այն դրույթները, որոնց շրջանակում նախատեսվում է իրականացնել ՀՀ օրենսդրության մոտարկում Եվրոպական միության իրավական ակտերին և հրահանգներին։ Այս գործընթացը միտված է Հայաստանի օրենսդրական և ինստիտուցիոնալ համակարգերի աստիճանական համապատասխանեցմանը ԵՄ չափանիշներին, ինչպես նաև ոլորտային քաղաքականությունների զարգացմանն ու արդիականացմանը։

Ճանապարհային քարտեզի իրականացումը նպաստում է Հայաստանի և ԵՄ միջև տնտեսական համագործակցության խորացմանը, ներդրումային միջավայրի բարելավմանը, մրցունակության բարձրացմանը և ոլորտային կառավարման համակարգերի կատարելագործմանը։ Այն նաև կարևոր գործիք է Հայաստանի եվրոպական գործընկերների հետ համագործակցության արդյունավետ համակարգման և բարեփոխումների իրականացման առաջընթացի մոնիթորինգի համար։

ՀՀ–ԵՄ ՀԸԳՀ Մաս V-ի շրջանակում 2019 թվականին հաստատված ոլորտային համագործակցության ճանապարհային քարտեզը ներկայումս նորացվել է։ Նոր նախագծում ՀՀ էկոնոմիկայի նախարարության համակարգման ներքո գտնվող ոլորտներում ճանապարհային քարտեզում ներառված են ընդհանուր թվով 17 միջոցառումներ։

Մինչև 2025թ. մոտարկված հրահանգների ոլորտներ

  • Սպառողների իրավունքների պաշտպանություն և զբոսաշրջություն – 6 հրահանգ
  • Էներգետիկ համագործակցություն – 3 հրահանգ
  • Շրջակա միջավայր – 1 հրահանգ

Էներգետիկ համագործակցության ոլորտում նախատեսված 3 կետերը համարվում են իրականացված, քանի որ տեխնիկական պահանջներն ամբողջությամբ ներառված են ՄՄ ՏԿ 018/2011-ում ՄԱԿ-ի ԵՏՀ թիվ 117 կանոններով։ Մասնավորապես՝ անվադողերի պիտակավորմանը, վառելիքի արդյունավետությանը, թաց պայմաններում կցորդման փորձարկման և գլորման դիմադրության չափման կարգավորումները համարվում են համապատասխանեցված ԵՄ պահանջներին։

Շրջակա միջավայրի ոլորտում նախատեսված կետը կատարված է. ընդունվել է սինթետիկ հիմքով լաքերի և ներկերի տեխնիկական կանոնակարգը, որով սահմանափակվել են ցնդող օրգանական միացությունների արտանետումները։

Սպառողների պաշտպանության ոլորտում նախատեսված 12 կետերից 10-ն արդեն իրականացված են, որից

Երկուսմ ընդունվել են 2023 թվականին․ «Զբոսաշրջության մասին» նոր օրենքով ամրագրվել են սպառողների իրավունքների պաշտպանության նոր մեխանիզմներ, որոնք ուժի մեջ են մտել 2024 թվականից։

չորսն ընդունվել են 2025 թվականի հուլիսի 3-ին․ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը և հարակից օրենքների փաթեթը։

Եվս չորսը ընդունվել են 2026 թվականի մարտի 4-ին Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ․ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների փաթեթ։

Ընդհանուր առմամբ, աշխատանքները շարունակվում են ըստ սահմանված ժամանակացույցի՝ նպատակ ունենալով ապահովել ՀԸԳՀ շրջանակում ստանձնած պարտավորությունների հետևողական և ամբողջական իրականացումը։

2026թ. մոտարկման ենթակա հրահանգների ոլորտներ

  • Սպառողների իրավունքների պաշտպանություն – 2 հրահանգ
  • Շրջակա միջավայր (գյուղատնտեսություն) – 1 հրահանգ

Խոշոր ներդրումային ծրագրերի ուղեցույց

Կորպորատիվ կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00