Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝
Գործարար միջավայրի վարչությունում փորձագետ ներգրավելու վերաբերյալ
2026-08-10
Փորձագետը ներգրավվում է Էկոնոմիկայի նախարարության գործարար միջավայրի վարչության կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթի իրականացման ծավալների կտրուկ ավելացմամբ պայմանավորված:
1․ Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Ներկայացնում է առաջարկներ գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը խոչընդոտող խնդիրների վերացման ուղղությամբ, տրամադրում է մասնագիտական կարծիքներ գործարար և ներդրումային միջավայրին վերաբերող ներկայացված օրենսդրական նախագծերի վերաբերյալ, մշակում է գործարար միջավայրի բարելավման վերաբերող իրավական ակտերի նախագծեր, տրամադրում եզրակացություններ, ինչպես նաև դրանց վերաբերյալ մշակում մեթոդական պարզաբանումներ, իրականացնում է կարգավորման ազդեցության գնահատում գործարար միջավայրի ոլորտում նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ։
Մասնակցում է գործարար և ներդրումային ոլորտների մասնագիտական, փորձագիտական աշխատանքային խմբերի կամ հանձնաժողովների աշխատանքներին, մասնակցում է Հայաստանի Հանրապետությունում առևտրի և ծառայությունների ոլորտում գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քաղաքականության մշակման գործընթացին։
2․ Փորձագետ ներգրավելու ժամկետն է 1 /մեկ/ տարի:
3․ Աշխատանքային պարտականություններն են`
1) գործարար և ներդրումային բարենպաստ միջավայրի ապահովման նպատակով` ուսումնասիրել մաքսային, հարկային և ոչ հարկային եկամուտների քաղաքականության օրենսդրական և վարչարարական ընթացակարգերը և ներկայացնել առաջարկություններ դրանց կատարելագործման ուղղությամբ.
2) ներկայացնել առաջարկներ գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը խոչընդոտող խնդիրների վերացման ուղղությամբ.
3) նախաձեռնել նոր օրենսդրական նախագծեր ուղղված գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը.
4) տրամադրել մասնագիտական կարծիքներ գործարար և ներդրումային միջավայրին վերաբերող ներկայացված օրենսդրական նախագծերի վերաբերյալ.
5) մշակել գործարար միջավայրի բարելավման վերաբերող իրավական ակտերի նախագծեր, տրամադրել եզրակացություններ, ինչպես նաև դրանց վերաբերյալ մշակել մեթոդական պարզաբանումներ.
6) ուսումնասիրել Հայաստանի Հանրապետությունում գործարար միջավայրի խոչընդոտների բացահայտման և դրանց վերացմանն ուղղված առաջարկությունների ներկայացման աշխատանքները.
7) իրականացնել գործարար համայնքի հետ հետադարձ կապի կազմակերպման աշխատանքներ, մասնավորապես` իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ ծանուցումների ուսումնասիրում, ինչպես նաև բարեփոխումներին միտված առաջարկությունների քննարկումներ գործարար համայնքի հետ․
8) իրականացնել կարգավորման ազդեցության գնահատում գործարար միջավայրի ոլորտում նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.
9) իրականացնել Նախարարության նպատակներից ու խնդիրներից բխող՝ իրավական ակտերով վերապահված այլ գործառույթներ.
10) մասնակցել աշխատանքային օրենսդրության կատարելագործմանը՝ ապահովելով գործատուների և աշխատողների շահերի հավասարակշռությունը.
11) մասնակցել Վարչության իրավասությունների շրջանակներում նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ գործարար միջավայրի ոլորտում խորացված կարգավորման ազդեցության գնահատմանը.
12) մասնակցել հարկային արտոնությունների, այդ թվում՝ գործարար միջավայրի վրա ազդեցության գնահատման և գործնական կիրառման հետ կապված աշխատանքներին.
13) մասնակցել գործարար և ներդրումային ոլորտների մասնագիտական, փորձագիտական աշխատանքային խմբերի կամ հանձնաժողովների աշխատանքներին.
14) մասնակցել Հայաստանի Հանրապետությունում առևտրի և ծառայությունների ոլորտում գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քաղաքականության մշակման գործընթացին։
4․ Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
2) կրթություն, որակավորման աստիճանը՝ բարձրագույն կրթություն,
3) երկու տարվա հանրային ծառայության ստաժ կամ երեք տարվա մասնագիտական ստաժ կամ տնտեսագիտության բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ․
4) ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն,
5) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
6) գրական հայերենի տիրապետում, օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
7) պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն։
5․ Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2026թ. օգոստոսի 13-ը ներառյալ:
6․ Աշխատավայրը` ք.Երևան, Մհեր Մկրտչյան 5։
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարագապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում։
8․ Ընտրություն կատարելու եղանակը`
Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
9․ Դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
10․ Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով՝ նշելով, թե որ ստորաբաժանման փորձագետի պաշտոնի համար է դիմում (առանց ստորաբաժանման անվանման նշման դիմումները չեն դիտարկվի)։
11․ Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09.30-12.30-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից)։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Նախարարության մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն (ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, 7-րդ հարկ, 703 սենյակ, հեռ.` 011-59-71-98, էլեկտրոնային փոստի հասցեն naslanyan@mineconomy.am):