Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագիրը Հայաստանի մասնակցությամբ իրականացվող կարևոր տարածաշրջանային համագործակցության նախաձեռնություններից է, որի նպատակն է խթանել Սևծովյան տարածաշրջանի երկրների միջև գործընկերությունը, աջակցել տնտեսական և սոցիալական զարգացմանը, նորարարությանը, շրջակա միջավայրի պահպանությանը և մարդկանց միջև կապերի ամրապնդմանը։ Ծրագիրը միավորում է պետական մարմիններին, տեղական ինքնակառավարման կառույցներին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, կրթական ու գիտական հաստատություններին, ինչպես նաև բիզնեսի ներկայացուցիչներին՝ ընդհանուր խնդիրների շուրջ համատեղ լուծումներ ձևավորելու նպատակով։
Ծրագրի առաջին փուլը մեկնարկել է 2007 թվականին՝ որպես Black Sea Basin Joint Operational Programme 2007–2013։ Այնուհետև համագործակցությունը շարունակվել է ENI CBC Black Sea Basin 2014–2020 ձևաչափով, իսկ ներկայումս իրականացվում է Interreg NEXT Black Sea Basin 2021–2027 ծրագրի շրջանակում։ Ծրագրի հիմնական տրամաբանությունը տարիների ընթացքում պահպանվել է՝ նպաստել Սևծովյան ավազանի տարածաշրջանների միջև երկարաժամկետ կապերի ձևավորմանը, համատեղ զարգացմանը և ընդհանուր մարտահրավերներին համակարգված արձագանքմանը։
Ծրագրի ընդհանուր նպատակը Սևծովյան ավազանի տարածաշրջաններում ավելի ամուր, ներառական և կայուն տնտեսական ու սոցիալական զարգացման խթանումն է։ Այն ուղղված է տարածաշրջանային համագործակցության խորացմանը, տեղական կարողությունների զարգացմանը, բնապահպանական խնդիրների համատեղ լուծմանը, նորարարական մոտեցումների առաջմղմանը և բնակչության բարեկեցության բարձրացմանը։
Ծրագրի մասնակից երկրներն են՝ Բուլղարիան, Հունաստանը, Ռումինիան, Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան և Թուրքիան։ Հայաստանն այս ծրագրում հանդիսանում է իրավունակ երկիր իր ամբողջ տարածքով, ինչը հնարավորություն է տալիս Հայաստանի տարբեր կազմակերպություններին և հաստատություններին ներգրավվել ծրագրի շրջանակում ֆինանսավորվող նախաձեռնություններում։ Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ ազգային, տարածքային և տեղական հանրային իշխանության մարմինները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, առևտրային պալատները, ակադեմիական և կրթական հաստատությունները, ինչպես նաև համապատասխան այլ կառույցներ։
Հայաստանը ծրագրին մասնակցում է 2007 թվականից։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հրապարակած տեղեկատվության համաձայն՝ 2007–2013թթ. ծրագրային շրջափուլում հայկական շահառուների մասնակցությամբ իրականացվել է 22 ծրագիր։ Այս փուլում Հայաստանի մասնակցությունը նպաստել է միջազգային գործընկերային կապերի ընդլայնմանը, ինստիտուցիոնալ համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև տեղական ու տարածաշրջանային զարգացման նոր նախաձեռնությունների ձևավորմանը։
2007–2013թթ. շրջափուլի ընթացքում ՀՀ շահառուների մասնակցությամբ իրականացված ծրագրերը
2. Հանրային ոլորտի կատարելություն
3. Բնական կեղտաջրերի մաքրման համակարգերին օժանդակող սևծովյան ցանց
4. Սևծովյան շենքերի և կառույցների էներգետիկ արդյունավետության պլան
5. Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցք
7. Տարածաշրջանային գործարար-ինկուբատորային ցանց (Black Sea BI-Net)
8. Սևծովյան ափամերձ տարածաշրջանի մոնիտորինգ և բնապահպանական խնդիրներ, և դրանց լուծման տարբերակներ
9. Ագրո-զբոսաշրջության որակի հավաստման համակարգ
10. Մշակույթի փոխանակման հարթակ
11. Սևծովյան ավազանի տարածաշրջանի զբոսաշրջության ուղիները
12. Տարածաշրջանային փոխկապվածության և համագործակցության երիտասարդական գործողություն
13.Սևծովյան ավազանի տարածաշրջանի նորարարական գյուղական զբոսաշրջության խթանում
20. Սևծովյան տարածաշրջանի արդյունաբերական զարգացումները - Հունաստանի, Ռումինիայի և Հայաստանի օրինակները
22. Ինտեգրված քաղաքաշինության կարողություն
Interreg NEXT Black Sea Basin 2021–2027
Ներկայումս Սևծովյան ավազանի երկրների համագործակցությունը շարունակվում է Interreg NEXT Black Sea Basin 2021–2027 ծրագրի շրջանակում, որը միտված է ոչ միայն նախորդ փուլերում ձևավորված համագործակցության շարունակականությանը, այլև դրա խորացմանը և նոր ուղղություններով ընդլայնմանը։ Ծրագիրը կառուցված է այն տրամաբանությամբ, որ Սևծովյան տարածաշրջանի երկրները համատեղ արձագանքեն այնպիսի խնդիրների, որոնք ունեն ընդհանուր բնույթ և դուրս են մեկ երկրի սահմաններից՝ ներառյալ նորարարության զարգացումը, կլիմայական ու բնապահպանական մարտահրավերները, բնական ռեսուրսների պահպանումը և մարդկանց միջև փոխգործակցության ամրապնդումը։
2021–2027 ծրագրային շրջափուլում համագործակցությունը կառուցված է երեք հիմնական առաջնահերթությունների շուրջ՝ Blue and Smart Region, Clean and Green Region, և Competent and Resilient Region։ Դրանց շրջանակում ծրագիրն աջակցում է չորս հիմնական հատուկ նպատակների իրականացմանը՝
Այս նոր շրջափուլը արդյունքահեն մոտեցում ունի և խրախուսում է այնպիսի նախագծեր, որոնք իրական ազդեցություն են ունենում տարածաշրջանի վրա՝ կարողությունների զարգացման, փորձի փոխանակման, նոր գործընկերությունների ձևավորման և համատեղ լուծումների մշակման առումով։ Հայաստանի համար ծրագիրը շարունակում է մնալ կարևոր հարթակ՝ միջազգային համագործակցության խորացման, նորարարական և կանաչ օրակարգերում ներգրավվածության, ինչպես նաև տարածաշրջանային կապերի ընդլայնման տեսանկյունից։
Լրացուցիչ տեղեկատվություն
Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագիր