Նախարարը «Ամբեր Կապիտալի» հետ քննարկել է առաջիկա ծրագրերը

22 Մարտի, 2019

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Ամբեր Կապիտալ» ընկերության ներկայացուցիչներին։ Ընկերությունը Հայասատանի Հանրապետությունում ստեղծում է առաջին բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդը: Ֆոնդի հիմնարար ներդրողներն են ԵՄ-ն, ԵՎԶԲ-ը և «Ամբեր Կապիտալը»:

Նախարարը հանդիպման ընթացքում նշել է. «Ձեր թիմի հետևողական ուժեղացումը վկայում է Հայաստանում ծանրակշիռ գործունեություն ծավալելու մտադրությունների մասին: Կարևոր է նաև այն միջավայրը, որը ստեղծվում է նման կազմակերպությունների բիզնես գործունեության արդյունքում»:

«Ամբեր Կապիտալի» հայաստանյան գրասենյակի ղեկավարությունը նախարարին ներկայացրել է ֆինանսավորվելիք առաջնային ներդրումային ծրագրերի ուղղությունները և ներդրումների ծավալները: Նշվել է, որ ֆոնդի բացումը տեղի կունենա այս տարվա երկրորդ կեսին:

Կողմերը քննարկել են ֆոնդերի և այլ ինստիտուցիոնալ ներդրողների կողմից իրականացվող ներդրումների կարևորությունը Հայաստանում կորպորատիվ կառավարման մշակույթի տեղայնացման և հետագա տարածման տեսանկյունից:

Հանդիպման մասնակիցները միակարծիք էին, որ կորպորատիվ կառավարման սկզբունքների առաջմղումը դրական ազդեցություն ունի տեղական կազմակերպությունների կողմից ֆինանսական ներհոսք ապահովելու և արտաքին շուկաներ մուտք գործելու, ինչպես նաև Հայաստանի կապիտալ շուկաների զարգացման վրա:

Խոշոր ներդրումային ծրագրերի ուղեցույց

Կորպորատիվ կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00