Նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանն ապրիլի 28-ին մասնակցել է Անասնաբույժի օրվան նվիրված «Կենդանիների առողջությունը մեր առողջությունն է» համաժողովին։
Միջոցառման նպատակն էր կարևորել անասնաբուժության ոլորտի և անասնաբույժի մասնագիտության դերը, քննարկել ինչպես ոլորտում, այնպես էլ դրա վերահսկողության հարցում առկա խնդիրները, իրազեկել հասարակությանը:
Համաժողովի ընթացքում ներկայացվել են կենդանիներին վերաբերող տարբեր հիվանդությունների տարածմանը, կանխարգելմանն ու բուժմանը, ինչպես նաև ոլորտում արդիական մեթոդների ներդրման անհրաժեշտությանը վերաբերող հարցեր։
Միջոցառումը նշանավորվել է ոլորտում նշանակալի ներդրում ունեցած մասնագետների պարգևատրմամբ։