Գևորգ Պապոյանն այցելել է «Աթենք» ՍՊԸ

13 Օգոստոսի, 2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 13-ին այցելել է «Աթենք» ՍՊԸ, ծանոթացել մսամթերքի արտադրական համալիրի կառուցման ներդրումային ծրագրի ընթացքին։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։

4.8 հա մակերեսով նոր համալիրը նպատակ ունի զարգացնել և ընդլայնել հայկական մսամթերքի արտադրությունը, ինչպես նաև խթանել արտահանումը։
Նախագծով նախատեսվում է իրականացնել 10 մլրդ դրամի ներդրում, որը կուղղվի հումքի և սարքավորումների ձեռքբերմանը, ինչպես նաև նոր գործարանի շինարարությանը։

Ներկայումս ընկերությունում աշխատում է 1433 մարդ՝ 387 հազար դրամ միջին աշխատավարձով։ Մինչև 2026 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել 1500-ի և միջին աշխատավարձը բարձրացնել մինչև 410 հազար դրամ։

Ծրագրի շրջանակում կկառուցվի երկրի ամենամեծ մսամթերքի գործարանը, որի արտադրական հզորությունը կկազմի օրական մինչև 45 տոննա։

«Աթենք» ՍՊԸ-ն օգտվել է պետական աջակցության մի շարք գործիքներից՝ մաքսատուրքից ազատման արտոնությունից և լիզինգի պետական աջակցության ծրագրից, որի շնորհիվ ձեռք են բերվել ժամանակակից սարքավորումներ։

«Աթենք» ՍՊԸ-ն արդեն անցել է բոլոր անհրաժեշտ փորձաքննությունները և շուտով կստանա ISO սերտիֆիկատ։ Ընկերությունն ունի նաև բուժզննման կենտրոն և աշխատակիցների համար նախատեսված անվճար ճաշարան և այլ առաջնային անհրաժեշտության ենթակառուցվածքներ։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00