Օգոստոսի 19-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի մասնակցությամբ կայացել է Հայաստանի Հանրապետություն-Իրանի Իսլամական Հանրապետություն գործարար համաժողով։ Համաժողովին ներկա է գտնվել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Համաժողովի հիմնական նպատակն էր՝ խթանել Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական կապերի խորացումը և դիվերսիֆիկացումը, ստեղծել և զարգացնել փոխշահավետ համագործակցության և համատեղ նախագծերի իրականացման նոր հնարավորություններ, խթանել ներդրումային հոսքերը։
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանից և Իրանից շուրջ 200 գործարարներ, որոնք ներկայացնում էին տնտեսության տարբեր ոլորտներ։
Համաժողովի շրջանակում նաև կայացել են B2B ձևաչափով հանդիպումներ, որոնց ընթացքում երկու երկրների գործարարները քննարկել են համագործակցության ընդլայնման և նոր գործարար կապերի հաստատման, ինչպես նաև համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները։