Նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի փորձագետներ Կարստեն Պյոտչին և Պոլի Քոմփսթոնին

22 Օգոստոսի, 2025

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի փորձագետներ Կարստեն Պյոտչին և Պոլի Քոմփսթոնին, որոնք Երևանում էին օգոստոսի 18-20-ը Կենդանիների դաբաղ հիվանդության պաշտոնական վերահսկողության ծրագրի (PCP3) ռազմավարության մշակմանը, ինչպես նաև այդ միջոցառումների սոցիալ-տնտեսական ազդեցության գնահատմանը նվիրված աշխատաժողովին մասնակցելու նպատակով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպական հանձնաժողովի հետ համագործակցության ներկայիս ընթացքն ու հեռանկարները։ Տաթևիկ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական հանձնաժողովին երկարամյա արդյունավետ աջակցության համար, շեշտելով, որ այն մշտապես համակողմանի աջակցություն է ցուցաբերել մեր երկրին և’ տեխնիկական, և‘ պրակտիկ փորձառությամբ և’գիտելիքների առումով։

Անդրադարձ է կատարվել այն հանգամանքին, որ 2025 թվականին Հայաստանը դարձել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Դաբաղ հիվանդության վերահսկումների մասին Եվրոպական հանձնաժողովի 40-րդ պատվավոր անդամ։

Նախարարի տեղակալը նշել է, որ այս անդամակցությունը կարևոր քայլ է հանրային առողջապահության ոլորտում Հայաստանի ներգրավվածության և միջազգային համագործակցության խորացման տեսանկյունից։ Միաժամանակ ընդգծվել է, որ հանձնաժողովի պատվավոր անդամի կարգավիճակը զգալի պատասխանատվություն է՝ տարածաշրջանում և աշխարհում հիվանդության կանխարգելման և վերահսկման ուղղությամբ ակտիվ ներգրավվածության տեսանկյունից։

Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը։

Դաբաղ հիվանդության վերահսկումների մասին Եվրոպական հանձնաժողովը ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հանձնաժողովներից մեկն է, որը ստեղծվել է դեռևս 1954 թվականին և համաճարակային բարդ իրավիճակներում Եվրասիայի, Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի ավելի քան 100 երկրներում զգալի աշխատանքներ է իրականացրել: Հանձնաժողովին անդամակցում է աշխարհի 40 երկիր, իսկ տարածաշրջանում` Հայաստանը, Վրաստանը և Թուրքիան:

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00