Նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) նորընտիր գլխավոր քարտուղար Շեյխա Ալ Նոյիսին

22 Օգոստոսի, 2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 22-ին ընդունել է ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) նորընտիր գլխավոր քարտուղար Շեյխա Ալ Նոյիսին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլան և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։

Շնորհավորելով Շեյխա Ալ Նոյիսին UNWTO-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Գևորգ Պապոյանը մաղթել է նրան արդյունավետ աշխատանք և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը կշարունակի ընդլայնվել և ամրապնդվել։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարները, համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։

Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսական զարգացման առանցքային ոլորտներից է, որի ներուժը դեռևս լիարժեք բացահայտված չէ։ Ոլորտի առավել հեռանկարային ուղղությունների թվում նախարարը մատնանշել է, մասնավորապես՝ բժշկական զբոսաշրջությունը։ Այս համատեքստում նախարարն առաջարկել է դիտարկել UNWTO-ի հետ համատեղ Բժշկական զբոսաշրջության միջազգային համաժողովի կազմակերպման հնարավորությունը։

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ում զբոսաշրջային կլաստերների զարգացմանը, դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերի շարունակական ավելացմանը, գինու տուրիզմի առաջմղմանը, ոլորտի թվայնացմանը, ինչպես նաև զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00