Նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Սյունիքի մարզ

26 Օգոստոսի, 2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ԱԺ պատգամավորներ Հայկ Կոնջորյանի, Վահագն Ալեքսանյանի, Արսեն Թորոսյանի, Արմեն Խաչատրյանի, Արուսյակ Ջուլհակյանի և Արթուր Հովհաննիսյանի հետ օգոստոսի 24-ին այցելել է Սյունիքի մարզ՝ տեղում ծանոթանալու ՀՀ կառավարության կողմից իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքին։

Նախարարն այցելել է Գորիս, որտեղ ներկայացվել են «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքի ծրագրի» շրջանակում զբոսաշրջային կլաստերի ձևավորման ուղղությամբ կատարված աշխատանքները։ Ծրագրի նպատակն է խթանել գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական և էկոզբոսաշրջության զարգացումը՝ բարձրացնելով մարզերի տնտեսական ակտիվությունը։

Գորիսի զբոսաշրջային կլաստերը նախատեսված յոթ կլաստերից մեկն է, որոնց ստեղծման համար ընդհանուր առմամբ կուղղվի 120 մլն 500 հազար եվրոյի ներդրում։

Այնուհետև նախարարը և պատգամավորները շրջել են Գորիս համայնքում՝ ծանոթանալով նաև սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի արդյունքներին։ Ծրագրով անհատական բնակելի տներ կառուցելու համար տրամադրվում է շուրջ 16 մլն դրամի աջակցություն, ինչի շնորհիվ վերջին երկու տարում կառուցվել են հարյուրավոր նոր տներ։ Միայն Գորիս համայնքի Քարահունջ գյուղում ծրագրի շրջանակում արդեն կառուցվել է 51 տուն։

Այցի ընթացքում նախարարն ու պատգամավորները հանդիպել են բնակիչների հետ, պատասխանել նրանց հարցերին և քննարկել նրանց հուզող խնդիրները։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00