Նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Կոտայքի և Արմավիրի մարզերում պետական աջակցությամբ հիմնված ինտենսիվ այգիներ

26 Օգոստոսի, 2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 25-ին այցելել է Կոտայքի և Արմավիրի մարզերում պետական աջակցությամբ հիմնված ինտենսիվ այգիներ։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Նախարարի առաջին կանգառը եղել է Կոտայքի մարզի Նաիրի և Եղվարդ համայնքներում գտնվող «Էմ Էռ ինվեստ» ՍՊԸ-ի խնձորի այգիները՝ ընդհանուր 70 հա տարածքով, որոնք ամբողջությամբ ապահովված են հակակարկտային ցանցերով և կաթիլային ոռոգման համակարգով։ Այցի շրջանակում նախարարն այցելել է նաև ինտենսիվ այգեգործության ծրագրով կառուցված ջրամբարը, որն ապահովում է այգիների ոռոգումը։ «Էմ Էռ ինվեստ» ընկերությունն օգտվել է նաև ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրից։

Այնուհետև, Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի ուղեկցությամբ, Գևորգ Պապոյանն այցելել է Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքում գործող «Սուպեր գարդեն» ՍՊԸ-ի դեղձի, ծիրանի և սալորի այգիներ (193․1 հա)։ Այստեղ ևս ինտենսիվ այգեգործության ծրագրի շրջանակում կառուցվել է ջրավազան։

Այցի հաջորդ կանգառը եղել է նույն համայնքում գործող «Օստ այգի» ՍՊԸ-ի կեռասի այգիներում (28․2 հա)։

Այցը եզրափակվել է Արմավիրի մարզի Վանանդ համայնքում, որտեղ նախարարն այցելել է «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ի նուշի այգիներ (310 հա)։ Ընկերությունը նաև ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի շրջանակում ձեռք է բերել անհրաժեշտ տեխնիկա։

Այցի ընթացքում քննարկվել են պետական աջակցության ծրագրերն ու դրանց շրջանակում տրամադրվող օժանդակությանն առնչվող հարցեր։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00