Նախարար Գևորգ Պապոյանն այցելել է «ՄԱՊ» ՓԲԸ՝ հետևելու լոլիկի մթերումների ընթացքին

28 Օգոստոսի, 2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 27-ին այցելել է Արմավիրի մարզում գործող «ՄԱՊ» ՓԲԸ՝ հետևելու լոլիկի մթերումների ընթացքին։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Ընկերության տնօրեն Մակար Պետրոսյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է արտադրական հատվածում, ծանոթացել լոլիկի մթերման, տոմատի մածուկի արտադրության, փաթեթավորման և պահեստավորման գործընթացներին։

Տնօրենի խոսքով՝ մթերումը մեկնարկել է օգոստոսի 18-ից։ Օրական մթերվում է շուրջ 100 տոննա լոլիկ, և այս պահի դրությամբ արդեն մթերվել է մոտ 1000 տոննա։ Այս տարվա բերքը նախորդ տարվա համեմատ մոտ 30%-ով ավելի է։

Շրջայցի ընթացքում Գևորգ Պապոյանը ներկայացրել է ՀՀ Կառավարության նոր նախաձեռնությունը․ 2025 թվականին լոլիկի մթերումներն առավել սահուն կազմակերպելու նպատակով տոմատի մածուկի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին կտրամադրվի աջակցություն։ Ըստ ծրագրի՝ 2000 տոննան գերազանցող յուրաքանչյուր կիլոգրամ լոլիկի համար կտրամադրվի 10 ՀՀ դրամի չափով սուբսիդավորում։

Ընկերության տնօրենը ողջունել է նախաձեռնությունը և ընդգծել, որ դրա շնորհիվ ընկերությունը նախատեսվող 2000 տոննայի փոխարեն կմթերի շուրջ 4500 տոննա լոլիկ։

Այցի ընթացքում նախարարը զրուցել է նաև մթերման հերթում սպասող քաղաքացիների հետ, որոնք նշել են, որ գոհ են մթերման ընթացքից և Կառավարության նախաձեռնությունից։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00