ՀՀ էկոնոմիկայի նախարար, Առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի համանախագահ Գևորգ Պապոյանը ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում մասնակցել է Չինաստանի Թիենծին քաղաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հանդիպմանը։
Հանդիպման ընթացքում հայտարարվել է Հայաստանի և Չինաստանի ռազմավարական գործընկերության մասին։
Փաստաթղթում կարևոր դեր է հատկացված տնտեսության, առևտրի, ներդրումների և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության խորացմանը, մասնավորապես ներդրումների և առևտրի խոչընդոտների վերացմանն ու գյուղատնտեսության, արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների և էներգետիկայի ոլորտներում գործակցությանը։
Ավելին՝
https://www.primeminister.am/hy/press-release/item/2025/08/31/Nikol-Pashinyan-met-with-Xi-Jinping/
https://www.primeminister.am/hy/press-release/item/2025/08/31/Nikol-Pashinyan-joint-statement/