ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը սեպտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության շրջակա միջավայրի և բնապահպանության նախարարության պատվիրակության անդամների և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ շարունակական համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ գյուղատնտեսության, պարենային անվտանգության, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ոլորտում էներգախնայողության հարցերի շրջանակում: