Գևորգ Պապոյանը Սաուդյան Արաբիայում հանդիպում է ունեցել Հունաստանի Զբոսաշրջության նախարար Օլգա Կեֆալոյանիի հետ

10 Նոյեմբերի, 2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հունաստանի զբոսաշրջության նախարարին հրավիրել է Հայաստան՝ կստորագրվի համագործակցության հուշագիր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գտնվում է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում՝ ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) Գլխավոր ասամբլեայի 26-րդ նիստին մասնակցելու նպատակով։

Այցի շրջանակում նախարարը հանդիպում է ունեցել Հունաստանի Զբոսաշրջության նախարար Օլգա Կեֆալոյանիի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։

«Հայաստանի և Հունաստանի սերտ բարեկամությունը ունի խոր պատմական արմատներ, և Հայաստանը բարձր է գնահատում մեր երկու երկրների միջև երկարամյա համագործակցությունը։ Այսօր մենք շարունակում ենք ամրապնդել այս կապերը նոր, գործնական գործընկերությունների միջոցով՝ հատկապես զբոսաշրջության ոլորտում։ Զբոսաշրջությունը ոչ միայն տնտեսական աճի կարևոր շարժիչ ուժ է, այլև մշակութային փոխըմբռնման և մեր ժողովուրդների բարեկամության կամուրջ», - նշել է Գևորգ Պապոյանը։

Կողմերը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները։

Երկուստեք կարևորվել է փոխգործակցության ակտիվացումը զբոսաշրջության ոլորտում գործող միջազգային տարբեր հարթակներում, ինչը կնպաստի երկու երկրների զբոսաշրջային ուղղությունների ճանաչելիության բարձրացմանն ու նոր ներդրումային հնարավորությունների ստեղծմանը։ Կողմերը վստահություն են հայտնել, որ համատեղ նախաձեռնությունների իրագործումը նոր թափ կհաղորդի երկկողմ համագործակցությանը՝ նպաստելով զբոսաշրջային հոսքերի աճին ու Հայաստնի և Հունաստանի միջև բարեկամական կապերի հետագա խորացմանը։

Նախարար Գևորգ Պապոյանը հրավիրել է Օլգա Կեֆալոյանիին այցելել Հայաստան՝ տեղում ծանոթանալու մեր երկրի զբոսաշրջային ներուժին։

Օլգա Կեֆալոյանիին սիրով ընդունել է հրավերը․ այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել համագործակցության հուշագիր (MOU)՝ ուղղված զբոսաշրջության ոլորտում երկկողմ կապերի ամրապնդմանը։

Այցը նախատեսված է այս տարեվերջին կամ հաջորդի սկզբին։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00