Գևորգ Պապոյանը Վիշակապատնամ քաղաքում հանդիպում է ունեցել Հնդկաստանի Հանրապետության առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալի հետ

17 Նոյեմբերի, 2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Վիշակապատնամ քաղաքում հանդիպում է ունեցել Հնդկաստանի Հանրապետության առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալի հետ։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը։

Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնման և առևտրաշրջանառության ավելացման հնարավորությունները։ Երկկողմ համագործակցության ուղղությունների թվում հատկապես կարևորվել է թանկարժեք քարերի և ոսկերչության ոլորտը։ Այս համատեքստում Գևորգ Պապոյանն իր գործընկերոջը ներկայացրել է Հայաստանում ստեղծված կայուն բիզնես միջավայրը, հարկային արտոնությունները, մրցունակ առևտրային պայմաններն ու մաքսատուրքային առավելությունները, որոնք դարձնում են Հայաստանը գրավիչ թանկարժեք զարդերի արտադրության և արտահանման համար:

Քննարկումներ են ծավալվել նաև դեղագործության, վերականգնվող էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտների վերաբերյալ, մասնավորապես՝ քննարկվել է ուղիղ չվերթների կազմակերպման հնարավորությունը։

Հանդիպման ընթացքում Գևորգ Պապոյանն առաջարկել է ստեղծել Հայաստանի, Հնդկաստանի և GJEPC-ի` Հնդկաստանի թանկարժեք քարերի և ոսկերչական արտադրանքի արտահանման խթանման խորհրդի համատեղ աշխատանքային խումբ՝ համագործակցության առկա հնարավորությունները գործնական հիմքի վրա դնելու նպատակով։

Նախարարը ներկայացրել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ շեշտելով, որ այն կարող է դառնալ Հնդկաստան-Ռուսաստան–Եվրոպա նոր կապուղի։ 

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00