Գևորգ Պապոյանը Հնդկաստանում այցելել է Անդրա Պրադեշ բժշկական տեխնոլոգիաների գոտի (Andhra Pradesh Medical Technology Zone)

17 Նոյեմբերի, 2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որպես շարունակություն երեկ տեղի ունեցած քննարկումների, այսօր Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալի առաջարկով այցելել է Անդրա Պրադեշ բժշկական տեխնոլոգիաների գոտի (Andhra Pradesh Medical Technology Zone)։

Այն աշխարհում բժշկական տեխնոլոգիաների ամենամեծ արտադրական կլաստերներից մեկն է, որտեղ ավելի քան 100 ընկերություն ներգրավված է առաջատար բժշկական սարքավորումների հետազոտության, փորձարկման և արտադրության գործընթացներում։

Շրջայցի ընթացքում նախարար Պապոյանին ներկայացվել են գերժամանակակից արտադրական և գիտահետազոտական ենթակառուցվածքները՝ մասնագիտացված լաբորատորիաներ, փորձարկման կենտրոններ և պահեստային համալիրներ։

Նախարարը ներկայացրել է Հայաստանի ազատ տնտեսական գոտիները և ընդգծել, որ ՀՀ-ում նախատեսվում է ստեղծել արդյունաբերական գոտիներ՝ տարբեր ոլորտների համար անհրաժեշտ ենթակառուցվածքներով։

Նախարարը հրավիրել է հնդկական ընկերությանը դիտարկել Հայաստանում նախատեսվող արդյունաբերական գոտիներում ներդրումներ կատարելու հնարավորությունները, ինչը կստեղծի բարենպաստ պայմաններ՝
պետական աջակցության գործիքների կիրառմամբ, հարկային արտոնություններ, ինչպես նաև այլ նպաստող մեխանիզմներ, որոնք թույլ կտան արտադրանքը ներկայացնել միջազգային շուկայում մրցունակ գներով։

Շրջայցին մասնակցել է նաև Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը։ 

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00