Նոյեմբերի 27-ին կայացել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նիստի ընթացքում ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը ներկայացրել է 2026 թվականի գործունեության և ստուգումների տարեկան ծրագրերը։
Քննարկվել է նաև ՍԱՏՄ որակի ապահովման վարչության 2026 թվականի գործունեության ծրագիրը։