ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 28-ին Ստամբուլում անցկացվող "Zero Waste Forum" համաշխարհային համաժողովի շրջանակում հանդես է եկել ելույթով։
Իր խոսքում նախարարը նշել է, որ ջրային պաշարների խնայողությունն ու սննդի կորուստների նվազեցումը Հայաստանի տնտեսության առաջնահերթությունների թվում են, և պետությունը միջոցներ է ձեռնարկում առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ։
Նախարարն անդրադարձել է նաև վերջերս Հայաստանում հաստատված՝ «Կանաչ, կայուն և շրջանաձև տնտեսության զարգացման շրջանակային գործողությունների ծրագրին»։