Նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը մասնակցել է «Նորարարական անասնապահություն. կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ (INLIMA)» ծրագրի մեկնարկային միջոցառմանը

01 Դեկտեմբերի, 2025

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը նոյեմբերի 28-ին մասնակցել է «Նորարարական անասնապահություն. կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ (INLIMA)» ծրագրի մեկնարկային միջոցառմանը։

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում անասնապահության ոլորտի կայուն կառավարման և կենսապահովման բարելավմանը կենդանիների կազմակերպված նախրաքաշի, բուծման և շուկաների հասանելիության միջոցով։ Այն իրականացվելու է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից՝ Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում են հետևյալ արդյունքները՝ կենդանիների նախրաքաշի համակարգված կառավարում, ԽԵԿ-ի բուծման և վերարտադրողական տեխնոլոգիաների զարգացում, կաթի և մսի շուկաների հասանելիության բարելավում։ Ծրագրով «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ֊ի բազայի վրա նախատեսվում է տոհմակայանի հիմնում, որը կնպաստի ՀՀ֊ում բուծվող տավարի տոհմային հատկանիշների և մթերատվության բարձրացմանը։

«Գյումրիի սելեկցիոն կայանում տոհմակայանի հիմնման նախաձեռնությունը շատ կարևոր է անասնաբուծության ոլորտի կայուն զարգացման համար, քանի որ տոհմային կենդանիների բարելավված գենետիկան ուղիղ ազդեցություն է ունենում ինչպես կաթի, մսի քանակի ավելացման, այնպես էլ արտադրողականության աճի, ներքին և արտաքին շուկաներում մրցունակության բարձրացման համար», - նշել է Տաթևիկ Սարգսյանը։

Ծրագրի զուտ բյուջեն՝ ներառյալ բոլոր կողմերի ներդրումները, կազմում է 2,925,255 եվրո, իսկ Գյումրիի տոհմակայանի հիմնման համար նախատեսված զուտ ենթակառուցվաքային ներդրումը կազմում է շուրջ 320,000 եվրո, որը չի ներառում վերապատրաստումների և փորձի փոխանակման համար ներդրումները։

Ծրագրի ավարտին նախատեսվում է ունենալ՝ Տոհմակայանի հիմնում և 15,000 և ավելի կովերի արհեստական սերմնավորում, 23 արոտավայրային ենթակառուցվածքների հիմնում և 60-ից ավելի հեկտար բարելավված արոտավայրեր, 10 ՓՄՁ աջակցություն, 3 նախրաքաշի քարտեզ և 50-ից ավելի ենթակառուցվածքների նախագծեր։

Միջոցառման ընթացքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի միջև: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը և ՌԶԳ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00