ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել Համաշխարհային բանկի հետ համատեղ կազմակերպված «Հայաստանում կանաչ տաքսոնոմիայի իրականացումը ֆինանսական հաստատությունների կողմից. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով աշխատաժողովին:
Միջոցառման նպատակն էր բարձրացնել շահագրգիռ կողմերի իրազեկվածությունը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված կանաչ տաքսոնոմիայի վերաբերյալ և խթանել վերջինիս արդյունավետ կիրառման շուրջ երկխոսությունը։
Աշխատաժողովին ելույթով հանդես է եկել նաև Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Զարկոնեն։
Միջոցառմանը ներկա են եղել ոլորտային գերատեսչությունների, ֆինանսական հատվածի, ակադեմիական շրջանակի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։