ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մայիսի 27֊ին ընդունել է գինու ոլորտում մասնագիտացված լրագրողներին, որոնք Հայաստանում են գտնվում «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես֊մրցույթի շրջանակներում։
Նախարարի տեղակալը ներկայացրել է նախարարության դերակատարումը գինեգործության և խաղողագործության ոլորտում՝ նշելով, որ այն ստրատեգիական նշանակություն ունի Հայաստանի տնտեսական զարգացման գործում։