«ՀՀ վարչապետի 2026 թվականի հունվարի 8-ի «ՀՀ 2027 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 8-Ա որոշմամբ հաստատված ժամանակացույցի 21-րդ կետի պահանջների համաձայն՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում 2026 թվականի մայիս-հունիս ամիսներին կազմակերպվել են քննարկումներ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ոլորտային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերի մեծածավալ և բազմաոլորտ բնույթը հաշվի առնելով՝ գյուղատնտեսության գյուղատնտեսության ոլորտի բյուջետային ծրագրերը քննարկվել են մայիսի 29-ին, տնտեսական ոլորտների բյուջետային ծրագրերը՝ հունիսի 1-ին։
Յուրաքանչյուր քննարկմանը մասնակցել են համապատասխան ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների, միությունների, ասոցիացիաների, ֆեդերացիաների, ֆինանսական կազմակերպությունների և մասնագիտական ոլորտային ընկերությունների ներկայացուցիչներ։
Քննարկումներին, մասնավորապես, մասնակցել են Խաղողագործների միության, Հայաստանում տոհմային ոչխարաբույծների ասոցիացիայի, «Բիզնեսի օրենսդրական աջակցություն» կազմակերպության, Սերմեր և տնկանյութեր արտադրողների ասոցիացիայի, Հայկական ագրարագյուղացիական միավորում հասարակական կազմակերպության, Հայաստանի պանրագործների միության, Տուրիզմի միացյալ ֆեդերացիայի, «Արդշինբանկ» ՓԲԸ-ի, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի, «Արարատբանկ» ԲԲԸ-ի, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի, «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի, Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոնի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Նշված ոլորտները համակարգող նախարարի տեղակալների, պետական աջակցության ծրագրերը համակարգող ստորաբաժանումների ղեկավարների և Ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պետի կողմից ներկայացվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի հայտերը, ծախսերի հիմնական ուղղությունները, ինչպես նաև նախատեսվող նոր նախաձեռնությունները։
Քննարկումների ընթացքում մասնակիցների կողմից ներկայացվել են հարցադրումներ և առաջարկություններ ՀՀ էկոնոմիկայի նախարարության համակարգման ոլորտներում իրականացվող պետական աջակցության ծրագրերի, դրանց առանձին դրույթների, կիրառման առանձնահատկությունների և բյուջետային հայտերով ներկայացված նոր նախաձեռնությունների վերաբերյալ։
Առաջարկությունները հիմնականում վերաբերել են ոլորտային ծրագրերի նախագծման փուլում համապատասխան հասարակական և մասնագիտական կազմակերպությունների ներգրավմանը, ոլորտային ռազմավարությունների և ծրագրային միջոցառումների բյուջետավորմանը, ինչպես նաև պետական աջակցության ծրագրերի արդյունավետության բարձրացմանը։
Հետագայում քննարկումների ընթացքում հնչեցված բոլոր առաջարկությունները լրացուցիչ քննարկվել են նախարարության համապատասխան մասնագիտական ստորաբաժանումների հետ։ Ներկայացված առաջարկությունների մի մասը, գնահատվելով նպատակահարմար և հիմնավորված, ներառվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի հայտերում»։ Հայտերը տեղադրված են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքէջի «Բյուջե» հատվածում՝ հետևյալ հղումով։